Վանկուվերում բացօթյա փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 27, 2025

Վանկուվերում բացօթյա փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ

Կանադայի Վանկուվեր քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ երեկոյան փողոցում անցկացվող փառատոնի ժամանակ մի մեքենա է մխրճվել ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է CBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին Արևելյան 41-րդ պողոտայի և Ֆրեյզեր փողոցի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Լապու-Լապուի օրվան նվիրված երեկույթը։

Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը կալանավորված է։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են շտապօգնության մեքենաները շտապում դեպքի վայր, մի քանի մարդ ընկած էին գետնին, որոնցից մի քանիսը, ըստ երևույթին, վիրավորներ էին։

Rate this item
(0 votes)

Լրահոս