«Լուրջ չենք վերաբերվում... Այդ երկու քաղաքացիները ժողովրդական զանգված չեն ներկայացնում...
Պրոցեսին որևէ կերպ չենք վերաբերվում, չենք քննարկում: Մեկ-մեկ իրար ուղարկում ենք, ժպտում, ասում՝ Աղազարյանի ու Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց՝ որպես քաղաքական գործիչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում մեկնարկած իմպիչմենթի գործընթացին, որը նախաձեռնել են պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Էդմոն Մարուքյանին։