Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11։00-13։00 հերթագրվել եմ մասնակցելու ընդունելության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ, իսկ նույն օրը ժամը 14։00-16։00 հատվածում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Նրանց հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու (իմպիչմենտին) վերաբերող հարցերը։
Եթե այդ հանդիպումները հետաքրքիր են ԶԼՄ-ներին՝ լուսաբանելու համար, ապա ես միայն շնորհակալ կլինեմ»։