ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.am
Հուլիսի 26, 2025

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.am

By Հուլիսի 25, 2025 68

Հուլիսի 18-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ընդունել:  Այս մասին գրում է Հետքը: 

Ի թիվս այլ միջոցների, ԵՄ-ն նախկինի նման պատժամիջոցներ է կիրառել աշխարհի տարբեր երկրներում գրանցված նավերի նկատմամբ, որոնց համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս: 

«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում է հուլիսի 18-ին Եվրոպական խորհրդի ընդունած բանաձեւում

«Շուշա»

Վերոնշյալ 105 նավերի թվում է ադրբեջանական «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշիի ադրբեջանական տարբերակը) անունով նավը (IMO համարը՝ 9779941): ԵՄ-ն վերջինիս ներառել է «սեւ ցուցակ» այն հիմնավորմամբ, որ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

Ադրբեջանական նավը ԵՄ պատժամիջոցների տակ է հուլիսի 20-ից:

250 մ երկարությամբ եւ 44 մ լայնությամբ «Շուշան» հում նավթի լցանավ (տանկեր) է, որը կառուցվել է 2017 թ. Հարավային Կորեայում: Դրա սեփականատերն ադրբեջանական SA Susha Shipholdings ընկերությունն է, իսկ շահագործողը՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, որը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերության հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է: Սեփականատերն ու շահագործողը գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):

ASCO Shipmanagement AFEZCO-ի հիմնադրումից ընդամենը 5 ամիս անց՝ 2023-ի հունիսին, այս լցանավը սկսել է լողալ ադրբեջանական դրոշի ներքո՝ ստանալով «Շուշա» անունը: Իսկ 2017-2023 թթ. այն նավարկել է Մարշալյան Կղզիների դրոշի տակ եւ կրել «Արիստոկլիս» (Aristoklis) անունը:

Ներկա պահին «Շուշան» լողում է Միջերկրական ծովում (հուլիսի 14-ին դուրս է եկել Թուրքիայի «Նեմրութ» նավահանգստից, ժամանումը վերջնակետ նախատեսված է հուլիսի 27-ին): Ադրբեջանական այս լցանավի նավարկության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն նավարկում է Թուրքիայի (Էգեյան ծովի ափին գտնվող «Նեմրութ» նավահանգիստ) եւ Ռուսաստանի (Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաք, Բալթիկ ծովի ափին) միջեւ:

«Ղարաբաղ»

ԵՄ-ն հուլիսի 18-ին պատժամիջոցներ է կիրառել (մեկնարկը՝ հուլիսի 20-ից) նաեւ ադրբեջանական «Ղարաբաղ» (Karabakh) լցանավի նկատմամբ (IMO համարը՝ 9810513): Հիմնավորումը նույնն է՝ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Rate this item
(0 votes)

Լրահոս