Հնդկաստանը առայժմ դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից: Հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ազգին ուղղված իր առաջին ուղերձում։
«Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները», -հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Հնդկաստանի ապագա գործողությունները «կախված կլինեն նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկի Պակիստանն ապագայում»։