Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը
Հուլիսի 02, 2025

Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների չորրորդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր՝ երկխոսության նախորդ երեք փուլերի համեմատ։

Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Բանակցությունների ընթացքը կարելի է գնահատել որպես հետևողական առաջընթաց», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Ըստ Աբբաս Արաղչիի՝ Մասկատում բանակցությունների ընթացքում կողմերը խորը քննարկումներ են անցկացրել տարաձայնության առանցքային հարցերի շուրջ։

«Դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել ավելի հստակ փոխըմբռնման, և կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մոտեցան»,- նշել է նա։Նախարարը նաև հայտարարել է, որ կողմերը համատեղ որոշում են կայացրել շարունակել բանակցային գործընթացը։ «Իրանը և մյուս կողմը տրամադրված են շարունակել երկխոսությունը և լի են վճռականությամբ՝ շարժվելու դեպի փոխադարձ ընդունելի համաձայնություն», – հավելել է նա։

Արաղչին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն՝ հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։

ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։

Ապրիլի 26-ին Մասկատում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի զինված ուժերը զգուշացրել են Ադրբեջանին. Հայտարարություն

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ

Իժևսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի

Կադրեր՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի ձերբակալումից

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ադրբեջանում ձերբակալվել են ռուսաստանցիներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»