ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս՝ գերազանցելով նախորդների արդյունքները
Հուլիսի 03, 2025

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս՝ գերազանցելով նախորդների արդյունքները

OpenAI ընկերության կողմից մշակված o3 և o4-mini արհեստական ինտելեկտի նոր մոդելները իրականությանը չհամապատասխանող պատասխաններ են տալիս ավելի հաճախ, քան իրենց նախորդ տարբերակները։ Այս մասին հայտնում է գիտահանրամատչելի Naked Science պարբերականը՝ վկայակոչելով TechCrunch-ը։

Ըստ հրապարակման՝ OpenAI-ի մասնագետներն այս պահին չեն կարողանում հստակ բացատրել այս «հալյուցինացիաների» հաճախացման պատճառը։ Ընկերության տեխնիկական զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է «լրացուցիչ հետազոտություն»՝ խնդրի աղբյուրը բացահայտելու համար։ Նշված զարգացումը խախտում է լեզվային մոդելների զարգացման մինչ այժմ գործող տրամաբանությունը, երբ յուրաքանչյուր նոր տարբերակ ավելի լավ էր գործում, քան նախորդը։

Ընկերության ներքին փորձարկումների համաձայն՝ o3 մոդելը PersonQA ձևաչափով հարցերին սխալ է պատասխանել 33 տոկոս դեպքերում, ինչը երկու անգամ ավելի վատ ցուցանիշ է, քան o1 և o1-mini մոդելների մոտ։ o4-mini մոդելը ցուցադրել է նույնիսկ ավելի վատ արդյունք՝ 48 տոկոս սխալ պատասխան։

Transluce հետազոտական լաբորատորիայի անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ o3 մոդելը պատրաստ է նույնիսկ հորինել պատասխան այն հարցին, թե ինքը ինչպես է գտնում պատասխաններ։ Բացի այդ, մոդելները հաճախ տրամադրում են անգործունակ հղումներ կամ «կոտրված» հասցեներ։ Հետազոտողների վարկածով՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այս մոդելների ուսուցման մեթոդը խաթարում է այն մեխանիզմները, որոնք սովորաբար մեղմում են նման սխալները հետուսուցման փուլում։

Չնայած այս խնդիրներին՝ OpenAI-ն ընդգծում է, որ մոդելների նոր տարբերակները կայուն են մաթեմատիկական խնդիրների և կոդի գրանցման հարցում։ Ընկերության ենթադրությամբ՝ սխալների հաճախացման պատճառը կարող է լինել նաև այն, որ նոր մոդելները պատասխաններ են տալիս ավելի լայն և բարդ հարցերի շրջանակում։ Այդուհանդերձ, այսպես կոչված «մտածող» մոդելները՝ o3 և o4-mini, այս պահին որոշ դեպքերում ավելի վատ են գործում, քան «չմտածող» ChatGPT տարբերակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Շիշ նետողը». Աղազարյանն իր համար նոր մականուն առաջարկեց

Սրբուհի Գալյանը բացատրեց, թե ինչպես է լուծվելու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում անելու հարցը

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Իրանի և Սիրիայի հարցով․ լրատվամիջոց

«Շուշիի ժպիտներ» լուսանկարի զույգ բալիկներից մեկին արյուն է պետք. օգնության կոչ

Վաշինգտոնը 60 հազար դոլար է հատկացրել ՀԱԵ–ի և ՌԴ–ի հարաբերությունների ուսումնասիրության համար․ RT

Ինձ խնդրում են վերադառնալ քաղաքականություն․ Բայդեն

Փաշինյանը սպառնում է ՀԷՑ աշխատակիցներին, դա նորմա՞լ է․ հարց՝ Գալյանին

Մի հատ զանգում եք ու ձեզ ստիպողի տիրոջ հերն անիծում ենք․ Նարեկ Գրիգորյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին

Թուրքիայի Չեշմե բնակավայրում անտառային հրդեհներ են. 3 գյուղի բնակիչներ տարհանվել են

Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Վայ Աղազարյանի հույսին մնաք դուք. Կիրկորովով, Սոբչակով, Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղարկել այստեղ. Արման Եղոյան

Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի՞. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է լուրերին

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ ու ՔՊ–ականին դուրս կանչեց հաշիվներ պարզելու