Թրամփի նոր մաքսատուրքերից շահում է Tesla-ն
Ապրիլի 28, 2025

Թրամփի նոր մաքսատուրքերից շահում է Tesla-ն

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել մեքենաների և ավտոպահեստամասերի ներկրման համար, ամերիկյան Tesla ընկերության արժեթղթերի գինը հանկարծակի բարձրացել է: Մեկ շաբաթ առաջ դրանք արժեին 216 եվրո, իսկ հինգշաբթի դրանք հասել են մինչև 270 դոլար՝ գրանցելով 25% աճ։ Միևնույն ժամանակ, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նախօրեին խոսել էր հունվարին ընկերության վաճառքի ցուցանիշների 11 տոկոս անկման պատճառով առաջացած ճգնաժամի մասին, ըստ Թերթի՝ գրում է Bild-ը։

Նոր մաքսատուրքերի սահմանումն առավելություն է տվել Tesla-ին. ի տարբերություն այլ ավտոարտադրողների, Մասկի ընկերությունը ամերիկյան շուկայի համար իր բոլոր մեքենաները հավաքում է երկրի ներսում: Հետևաբար, ինչպես բացատրում է ավտովերլուծաբան Մաթիաս Շմիդտը, Tesla-ի արտադրանքը կարող է ավելի մրցունակ գներ ունենալ, քան մրցակիցներինը, որոնք այժմ ստիպված կլինեն ավելի շատ վճարել ավտոմասերի համար, նույնիսկ եթե մեքենաները հավաքվում են ԱՄՆ-ում:

Bernstein խորհրդատվական ընկերության փորձագետները նոր տուրքերից ավտոարտադրողների հնարավոր կորուստները գնահատել են տարեկան 75 միլիարդ դոլար: Այս ծախսերը, ի վերջո, ընկնելու են գնորդների ուսերին, և Tesla-ն այս իրավիճակում ակնհայտորեն շահեկան վիճակում է:

Այնուամենայնիվ, Թրամփը հերքում է, որ գործել է Մասկի շահերից ելնելով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի