Նիկոլ Փաշինյանը հալածանքների նոր ալիք է սկսել ՀՀԿ-ի դեմ. «Սրբազան պայքար»
Ապրիլի 28, 2025

Նիկոլ Փաշինյանը հալածանքների նոր ալիք է սկսել ՀՀԿ-ի դեմ. «Սրբազան պայքար»

Այսօր իշխանությունները քաղաքական հետապնդման նոր ալիք սկսեցին ընդդիմության, մասնավորապես Հանրապետական կուսակցության դեմ։ Առավոտյան տեղեկություններ ստացվեցին, որ ՀՀ գլխավոր դատախազը պատրաստվում է դիմել Ազգային ժողով, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեն Հանրապետական կուսակցության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ շինծու մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Հատկանշական է, որ Gallup միջազգային սոցիոլոգիական կենտրոնի հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է այս պահի դրությամբ իր նվազման մինիմումին։ Հարցված քաղաքացիների շուրջ 70%-ը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Անշուշտ, այս պատկերին ծանոթ է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն իրավիճակը փրկելու որևէ հնարավորություն չունի, քանի որ անհուսալիորեն տապալված է թե’ արտաքին, թե’ ներքին քաղաքականությունում, խորտակել է թե’ ազգային արժեքները, թե’ տնտեսությունը։ Ապացույցը երկրում օր-օրի ծավալներով ուժգնացող դժգոհություններն են ու բողոքի ցույցերը։

Ուստի նրան մնում են միայն քաղաքական ռեպրեսիաները ընդդիմության ու շուները հասարակության համար։ Սրանք փլուզվող իշխանության վերջին անհույս ճիգերն են, գեթ 1%-ով բարձրացնելու անկասելի անկում ապրող վարկանիշը, ինչը քաջ գիտակցում են նաև քաղաքացիները ու մերժում նույնիսկ երբեմնի որոշակի ազդեցություն ունեցող բեմականացումները։

«Սրբազան պայքար»

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի