Ուկրաինայում մեզ պետք են խաղաղապահներ, բայց բոլորի համար ընդունելի ձևով. Թրամփ
Հուլիսի 01, 2025

Ուկրաինայում մեզ պետք են խաղաղապահներ, բայց բոլորի համար ընդունելի ձևով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելը։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, այդ ուժերը պետք է տեղակայվեն այնպիսի ձևով, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։

«Մեզ պետք են խաղաղապահներ... բոլորի համար ընդունելի ձևով», - ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպան է պատասխանատվություն կրելու դրա համար»,- ասել է նա։

Սպասվում է, որ փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ տեղակայելու ծրագիրը։ Այս պլանը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից. Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են, որ ԱՄՆ-ն ապահովի կրակային աջակցությունը՝ այն է՝ կործանիչների և այլ սարքավորումների տեղակայումն Ուկրաինայի հարևան երկրներում, գրում է The Telegraph թերթը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ–ն կկարողանա՞ ապահովել ՀՀ անվտանգությունը. փորձագետ

ՌԴ ԶՈՒ-ն ամբողջությամբ ազատագրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը

2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում. Էրդողան

Ուիթքոֆը շարունակում է խորհրդակցել Իրանի իշխանությունների հետ. Սպիտակ տուն

Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել. ՔԿ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ

Բաքվում ձերբակալվել են Sputnik Ադրբեջանի երկու ղեկավարներ որպես «ԱԴԾ գործակալներ»

Ընտանիքիս անդամների հասցեին չեմ կարող այլևս հանդուրժել հայհոյանք․ Փաշինյան

Էրդողանը կմեկնի Բաքու

Տերը չի կարող պատահական տեղ իջել. նա իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը. Նիկոլ Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է

ԵՄ-ն պատրաստ է կանգնել ՀՀ–ի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը. Կալասը՝ Փաշինյանին

Թրամփը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը հարցը