Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի մասին
Ապրիլի 28, 2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի մասին

By Փետրվարի 23, 2025 68

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, հաղորդում է ITV News-ը։

«Վաղը ես հայտարարելու եմ հակամարտության սկզբից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթի մասին, դրանք կխաթարեն նրա ռազմական մեքենան և կնվազեցնեն եկամուտները, որոնց միջոցով Ուկրաինայում բորբոքվում է ավերածությունների հրդեհը», – նախարարի խոսքն է մեջբերում հեռուստաալիքը։

Հաղորդման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն հակամարտության դադարեցման մասին բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, սակայն Կիևին բացառել է բանակցային գործընթացից։

Այս կապակցությամբ Լեմին հայտարարել է, որ Լոնդոնը «կաշխատի ամերիկյան և եվրոպական գործընկերների հետ կայուն, արդար խաղաղության հասնելու համար՝ միևնույն ժամանակ հստակ գիտակցելով, որ առանց Ուկրաինայի Ուկրաինայում ոչինչ չի կարող լինել»:

Նա ասել է, որ հիմա «կրիտիկական պահ է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ողջ Եվրոպայի պատմության մեջ», ուստի հարկավոր է «կրկնապատկել» Ուկրաինայի աջակցությունը և «խաղաղության հասնել ուժի միջոցով»։

Նախարարը հայտարարել է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական աջակցություն տրամադրելուն՝ Ուկրաինային առավելագույն շահավետ վիճակում դնելու համար և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում բրիտանական զորքեր տրամադրել խաղաղապահ ուժերի կազմում»:

Մեկնաբանելով Լեմիի հայտարարությունները՝ հեռուստաալիքը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին «դժվարին ճանապարհ է սպասվում անցնել՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպմանը՝ հավասարակշռություն պահպանելով Ուկրաինային աջակցության և ԱՄՆ-ին սատարելու անհրաժեշտության միջև»։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 23 Փետրվարի 2025 15:15

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի