Մակրոնը Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել
Հուլիսի 01, 2025

Մակրոնը Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի պարզ դադարեցումը չի լուծի հակամարտությունը, հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է համապարփակ խաղաղություն, որը կկարգավորի տարածքային խնդիրները, կերաշխավորի անվտանգությունը և պայմաններ կստեղծի Ուկրաինայում երկարաժամկետ տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունության համար, գրում է ֆրանսիական La Dépêche-ը։

«Ոչ վաղուցվա  պատմությունը մեզ ցույց է տվել, որ երբ միայն հրադադար էր, այն ռուսական կողմից չէր պահպանվում։ Բացի դրանից, Ուկրաինան պետք է ներկա լինի իրեն վերաբերող բոլոր քննարկումներին։

Համարո՞ւմ եմ, որ ԱՄՆ-ն այսօր ցանկանում է լքել ՆԱՏՕ-ն: Ոչ: Ցանկալի՞ եմ համարում, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն։ Ոչ: Ըստ իս՝ ՆԱՏՕ-ն այսօր ավելի օգտակար է, քան երբևէ։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն մնում է օգտակար դաշինք, քանի որ մի շարք եվրոպական երկրների անվտանգության բանալին է: Ռուսաստանն էկզիստենցիալ սպառնալիք է եվրոպացիների համար:

Ներկայում Ռուսաստանի ձեռնարկած նկատելի վերազինումը պետք է եվրոպացիներին ստիպի արձագանքել՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից։ Մենք մտադիր ենք ուժեղացնել ոչ միայն բանակը, այլև եվրոպական պաշտպանության արդյունաբերական և տեխնոլոգիական բազան»,- նշել է նա։

Մակրոնն ընդգծել է, որ երբեք չի հայտարարել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին։

Նա պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի» հեռախոսով խոսել Վլադիմիր Պուտինի հետ, եթե վերջինս զանգի իրեն։ «Իհարկե, ես նորից կխոսեմ նրա հետ, եթե տվյալ իրավիճակում դա օգտակար լինի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025 10:08

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Փաշինյանն ուղերձ է հղել