Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում. վարչապետ
Հուլիսի 01, 2025

Մեծ Բրիտանիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում. վարչապետ

Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է The Telegraph թերթում հրապարակված իր հոդվածում։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատանքն արագացնելու գործում», – ասվում է Սթարմերի հոդվածում։

Նա նշել է, որ դա ներառում է հետագա աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, որի համար Մեծ Բրիտանիան արդեն պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը տրամադրել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ 

«Բայց դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ իր ավանդը ներդնելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու գործում, անհրաժեշտության դեպքում՝ սեփական զորքերն ուղարկելով», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերն ընդգծել է, որ հասկանում է «բրիտանացի զինծառայողների համար հնարավոր վտանգի» հետ կապված պատասխանատվությունը։«Բայց ցանկացած օգնություն Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում օգնում է երաշխավորելու մեր մայրցամաքի և այս երկրի անվտանգությունը», – հայտարարել է նա։

Սթարմերի կարծիքով՝ Բրիտանիան կարող է «բացառիկ դեր» խաղալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացում՝ որպես կամուրջ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել ցանկացած գնով: Ուկրաինան պետք է լինի այդ բանակցությունների սեղանի շուրջը», – իր հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։Վարչապետի հոդվածը հրապարակվել է Փարիզում հրավիրված հանդիպման նախաշեմին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարների մասնակցությամբ։

Փարիզի հանդիպումից հետո Քիր Սթարմերը պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան. կլինի նաև օկուպացված Ստեփանակերտում

Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար

Որքա՞ն կկազմի տուգանքը տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում. ԱԺ-ում նախագիծէ քննարկվում

«Իրանի հետ կապված» հաքերները կոտրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, պոռնոաստղ Սթորմիի էլեկտրոնային նամակները.Reuters

Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Թրամփը չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մասկը սպառնացել է Թրամփի օրինագիծը հաստատող կոնգրեսականներին

Չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը

Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու․ Արաղչի

Ռուսաստանում հայտարարել են, որ չեն պատրաստվում պատասխանել Բաքվին

Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից. Էդգար Ղազարյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Փաշինյանն ուղերձ է հղել