«Սրբազան պայքար»-ը հայտարարություն է տարածել
Ապրիլի 28, 2025

«Սրբազան պայքար»-ը հայտարարություն է տարածել

«Սրբազան պայքար»-ի թելեգրամ-ալիքը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, մայիսի վերջին մի քանի անգամ տեղեկացրել ենք, որ մեր թելեգրամ-ալիքը հարձակման տակ է։ Մի քանի ժամվա ընթացքում չարագործներն ավելի քան 20 հազար կեղծ օգտահաշիվ են լցրել ալիք՝ հավանաբար հուսալով, որ այդկերպ կարող են խնդիրներ առաջացնել մեզ համար։

Վերջին օրերին մեր ալիքի հետևորդների թվի «անկումը», որն այդքան մտահոգություններ է առաջացրել ընթերցողների շրջանում, պայմանավորված է ալիքն այդ ֆեյքերից մաքրելու` մեր քայլերով։

Սիրելիներ, մեզ կեղծ թվեր պետք չեն։ Կեղծ հետևորդներ՝ առավել ևս։ Մենք գտել ենք ալիքը ֆեյքերից ազատելու ձևը (շնորհակալություն TGStat-ին) և զբաղվում ենք այդ գործով։ Այնպես որ, հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է։ Անհոգ եղեք։

Շնորհակալ ենք բոլոր մտահոգությունների համար։ Տեղեկատվական դաշտում Շարժման դիրքերն ուժեղացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեր ալիքը հնարավորինս շատ իրական հետևորդներ ունենա։ Ուստի հորդորում ենք, որպեսզի սոցիալական ցանցերի ձեր էջերով հրավիրեք մարդկանց միանան «Սրբազան պայքար» ալիքին։ Ահա հղումը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից. Թրամփ