Ընդդիմությունը նոր բան չի արել, ընդամենը բերել է հայտարարություն, որն այս անգամ կնքել են Գալստանյանի անունով․ Արշակյան
Հունիսի 10, 2025

Ընդդիմությունը նոր բան չի արել, ընդամենը բերել է հայտարարություն, որն այս անգամ կնքել են Գալստանյանի անունով․ Արշակյան

Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17֊ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիական պայմանագիրն ունենա կամք և գա այդ նիստին։ Չի ասում, որ ունենա կամք ու չգա այդ նիստին, ի՞նչ է լինելու։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ շարունակելով․

«Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմությունը որևէ նոր բան չի արել. ընդամենը բերել է մի հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել տարիներ շարունակ ելույթներով, հանրահավաքներով, բողոքի ակցիաներով արտահայտած իրենց ասելիքը։ Միակ տարբերությունն այն է, որ այդ ասելիքն այժմ էլ անվանափոխել և կնքել են Գալստանյանի անունով, իսկ նման հայտարարության ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի։

Շատ ավելի կարևոր է այն, որ ԱԺ որևէ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար պետք է նախ ապահովել նիստի քվորումը, որը 54 պատգամավորի ներկայություն է պահանջում, իսկ այս պահին ներկայացված հայտարարության տակ կա ընդամենը 33 ստորագրություն... Էլ չեմ խոսում քվեարկության անհրաժեշտության մասին։

Սա նույնն է, ինչ ընդդիմությունն ասեր, թե իրենք անվստահություն են հայտնում կառավարությանը, և դրա համար պետք է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը միանա իրենց և անվստահություն հայտնի իր իսկ ձևավորած կառավարությանը։

Համաձայնեք, որ սա ծիծաղելի է։

Ամփոփելով` ցանկանում եմ Գալստանյանին տեղեկացնել, որ ԱԺ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թ. ամռանը, իսկ մինչ այդ պետք է կուսակցություն գրանցել կամ համալրել որևէ կուսակցության շարքերը, կազմել նախընտրական ցուցակ, գրել նախընտրական ծրագիր և պատրաստվել ընտրապայքարի։

Ի դեպ Կանադայի անձնագրի հետ էլ հավանաբար մի բան պիտի արվի, կամ գուցե ճշտեք Կանադայի ընտրությունների ժամկետներն ու ընթացակարգերը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշազադեն իր ողջ ընտանիքով թաղված է կոռուպցիայի մեջ, նա Ադրբեջանում ամենավարկաբեկված և անընդունելի հանրային դեմքերից է. Caspian Frontiers

Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի. Աբրահամյան

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքերը Ղարաբաղի պատկանելության մասին ափսոսանք և զարմանք են առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ

«Ժողովուրդ». Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը

Պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ Կաթողիկոսի նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում. «Ժողովուրդ»

Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»

Երկու ամիս քարոզարշավ կընթանա. «Հրապարակ»

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»

Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»

Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է. «Հրապարակ»

ՔՊ-ում առնետավազքի տրամադրությունների սեզոնը երեկվանից հայտարարված է բացված. «Իրավունք»

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական