Մեր երկրում կա միայն մեկ պետական լեզու և դա որևէ դեպքում չի կարող փոխվել. Անդրեասյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին
Հունիսի 14, 2025

Մեր երկրում կա միայն մեկ պետական լեզու և դա որևէ դեպքում չի կարող փոխվել. Անդրեասյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ոչ, չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն Հայաստան այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը չի վավերացրել Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության պայմանագիրը,  և հավելել էր, որ Հայաստանի վարչապետի մոտ բարձրացրել է այդ հարցը և Նիկոլ Փաշինյանը խոստացել է իմպուլս հաղորդել այդ հարցին։

Հարցին՝ սա ի՞նչ պայմանագիր է, Հայաստանն իսկապե՞ս ցանկանում է միանալ այդ պայմանագրին և դա ի՞նչ է իրենից ենթադրում, նա պատասխանեց. «Տարբեր նախագծեր կան որ շրջանառվում են այդ հարթակներում, դա հերթական նախագծերից մեկն է,որ  շրջանառվել է, այդ թվում տարբեր գերատեսչություններում՝ արդարադատության նախարարություն, ԱԳՆ, մյուս գործընկերներ։ Մենք որոշակի դիտարկումներ ենք ունեցել նախագծի վերաբերյալ, սա կարծում եմ շատ աշխատանքային պրոցես է։ Նախագծերը հենց այդ պատճառով էլ շրջանառվում են, որպեսզի քննարկվեն և լավարկվեն։ Կարծում եմ, որ աշխատանքային գործընթացի մաս է կազմում, հետագա քննարկումները արդեն ցույց կտան պետության դիրքորոշումը։ Այս փուլում այս ձևով նախագծում վերաբերյալ որոշ դիտարկումներ կային։

Գիտեք, որ մեր տարածաշրջանում հաղորդակցության կարևորագույն լեզու է ռուսերենը և բնականաբար այդ լեզվի իմացությունը խթանում է նաև օրինակ տնտեսական կապերը, հանրային զարգացման հնարավորությունները։ Հերթական նախաձեռնությունն է, որը ուղղված է այս կապերի ամրապնդմանը և նաև ռուսերենի իմացության բարելավմանը։ Բայց էլի եմ ասում, որ այդտեղ բավականին հարցեր ու դիտարկումներ կան մեր կողմից ու աշխատանքային գործընթացում»։

Հարցին՝ արդյո՞ք սրանով ռուսաց լեզվին Հայաստանում ինչ-որ նոր կարգավիճակ է տրվում, թե ոչ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Ոչ, չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, և այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել։ Ավելին, մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաև ամրապնդելու է հայերենի, որպես պետական լեզվի կարգավիճակը։ Որովհետև մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում, և լեզվական քաղաքականության հայեցակարգը, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայերենի զարգացմանը և ամրապնդմանը։

Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաև հայերենի թվային կենսունակությանը, որովհետև տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի որպես լեզվի զարգացման խնդիրները տեղափոխվում են նաև թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենով այդ շտեմարանները, ունենանք թվային տիրույթում այն ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի։ Բյուջետային նոր ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց լեզվական կենսունակության բարձրացմանը»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկուշաբթի առավոտյան կլինեմ Ազգային ժողովում. հետաքրքիր է լինելու. Նարեկ Մալյան. Տեսանյութ

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը չի ​​չեղարկվել, որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ

Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․ «Հրապարակ»

Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ»

Եթե Իրանը միջուկային զենքի փորձարկում իրականացնի, դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում. Էդուարդ Աբրահամյան

Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ