Բոլոր սցենարները ընդունելի են. ՔՊ-ականը՝ Եկեղեցին շրջափակելու և Կաթողիկոսին հանելու մասին
Հունիսի 14, 2025

Բոլոր սցենարները ընդունելի են. ՔՊ-ականը՝ Եկեղեցին շրջափակելու և Կաթողիկոսին հանելու մասին

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը միանշանակ ճիշտ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է եկեղեցու հավատավոր հետևորդներից ստեղծել համակարգող խումբ՝ Գարեգին Բ կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու հարցով զբաղվելու համար։

Նա նշեց, որ չի պատկերացնում, թե ի՞նչ մեթոդով կարելի է կաթողիկոսին դուրս հանել վեհարանից. «Ես պատկերացնում եմ, որ Հայաստանում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և այն ուխտերին, ինչը որ ինքը իր առջև դրվել է, և այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի և ինքը պետք է լինի հավատացյալ։ Այսօր վարչապետի գրառման մեջ է կար նաև, որ պետք է մարդը լինի գոնե Մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է Կաթողիկոսին Վեհարանից հանեն ուժով, Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, Վեհարանում աղոթում են, ուժ  չեն կիրառում։ Հորդորում եմ ցանկացած հավատացյալի, ով կմասնակցի այդ պրոցեսին, եկեղեցու ներսում որևէ գործողություն չանել, բացի աղոթք անելուց»։

Նա նշեց, որ ինքն ի պաշտոնե չի մասնակցելու այդ համակարգող խորհրդի ընտրությանը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իր համար ընդունելի սցենար կլինի, եթե եկեղեցին շրջափակեն և այնտեղից կաթողիկոսին հանեն, Նարեկ Գրիգորյանն ասաց. «Ճիշտ ասած, բոլոր սցենարներն են ընդունելի, որը կխթանի Հայ առաքելական եկեղեցու և եկեղեցու հետևորդների կամքը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները ունեն իրենց կարծիքը և իրենց կարծիքը արտահայտելու հնարավորությունը։ Եկեղեցու ներսում ուժ կիրառելը անթույլատրելի է։ Ինձ համար ընդունելի կլինի հավատացյալ ժողովրդի արած յուրաքանչյուր քայլ, բացի իհարկե բռնությունից»։

Ինչ վերաբերում է Գարեգին Բ–ի՝ երեկա ունենալու հանգամանքին, Նարեկ Գրիգորյանն ասաց. «Հայտարարությունից հետո որևիցե ժխտում այդ մասով չեղավ, և եթե չկար նման բան, կարող էին դիմել դատարան, և եթե կպարզվեր, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասել, ես անձնապես, պատրաստ կլինեի ներողություն խնդրելու։ Բայց եթե պարզվում է, որ կա նման բան, ինչում ես համոզվում եմ, որովհետև այս ընթացքը դա ցույց տալիս, ինձ համար դա շատ անընդունելի է, դա խայտառակություն է»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկուշաբթի առավոտյան կլինեմ Ազգային ժողովում. հետաքրքիր է լինելու. Նարեկ Մալյան. Տեսանյութ

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը չի ​​չեղարկվել, որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ

Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․ «Հրապարակ»

Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին կթիրախավորեն. հրաման են ստացել. «Ժողովուրդ»

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՔՊ-ականներն իրար են ուտում․ «Հրապարակ»

Եթե Իրանը միջուկային զենքի փորձարկում իրականացնի, դա կբերի լրջագուն աշխարհաքաղաքական հետևանքների մեծ Մերձավոր Արևելքում. Էդուարդ Աբրահամյան

Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում

Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ