ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հուլիսի 09, 2025

ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից Կապիտուլյանտը հայտնեց, որ Դուք եք Կապիտուլյանտը և փաստորեն երեսունամյա ձեր գործունեությունը եղել է կապիտուլացիայի ակտի կազմելը, որ հետո փաթաթեն իր վզին։ Հետո ավելացրեց.

֊Երեք նախագահներդ էլ քաղաքական դիակ եք,֊ և ասես փողոցային լակոտի վրա գոռար, բողազը տրաքացնելով մատ էր թափ տալիս,֊ երեքիդ էլ պատովը կտամ, էնպես պատին կծեփեմ, որ ձեր մնացորդները ձեր վրայից կթափվեն, ձեզ ոտի տակ կտամ...

Մոտավորապես էսպես։

Հիմա դիմում եմ Անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահին` Լևոն Տեր Պետրոսյանին, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին.

Բա Դուք ամո՞թ ունեք, նամու՞ս ունեք, եթե ամոթ ունեք ապա ինչու՞ գետինը չեք մտնում, որտե՞ղ է Ձեր արժանապատվությունը, որտե՞ղ է Ձեր նամուսն ու թասիբը... Ախր, շուրջ երեսուն տարի Դուք ղեկավարել եք Հայաստան աշխարհը, դրել եք մեր երկրի հիմնաքարերը, Արցախը զերծ պահել ադրբեջանական հարձակումներից, տարել եք հաղթանակներ, թշնամուն պարտադրել ստորացուցիչ զինադադար, Հայատանի սահմանները զորացրել և ամրապնդել, զորակցել աշխարհում երկրորդ հայկական պետության` Արցախի հանրապետության ստեղծմանը և զորացմանը, ստեղծել Կովկասում ամենամարտունակ բանակը, ուղի հարթել, որպեսզի հայը իր երկրում ապրի ազատ, անկախ ու ապահով, լինի իր երկրի հպարտ ու արժանապատիվ քաղաքացին, աշխարհի որ ծագում էլ լինի`քայլի գլուխը բարձր, ճակատ պարզ ու պատիվը բարձր... Աշխարհում առաջին սոցիալիստական երկիրը` Սովետական միությունը ընդամենը 70 տարվա կյանք ունեցավ, իսկ դուք Արցախի հանրապետությանը 30 տարվա ջահել կյանք նվիրեցիք, գրեթե Քրիստոսի տարիքին հավասար կյանք, ինչ խոսք, նույնքան էլ տառապանք, որը սակայն հաղթանակներով պսակեցիք...

Բա հիմա ի՞նչ պատահեց, ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեր լակոտը ձեզ դիմի որպես լակոտի, մատ թափ տա` սպառնալով ոտնատակ տալ Ձեր մարմինը, պատիվն ու արժանապատվությունը...

Եթե նա գիժ է ու խելառ, ապա Դուք ի՞նչ եք, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք սսկված, կրիայի պես պատսպարվել պատյանի մեջ, ինչու՞ միակամ չեք, ինչու՞ եք ջլատված ու պառակտված, ու՞ր մնաց Ձեր քաղաքական կշիռը, խարիզման, Ձեր հետևորդները, ինչու՞ եք թույլ տալիս, որ երբեմնի լակոտը Ձեր վրա գոռա իբրև լակոտի...

Ասում են, տարակարծիք եք, հակասություններ ունեք, անտագոնիստական շահեր, որ ոչ մի կերպ չեն հանգուցալուծվել Ձեր տեսլականում։ Բայց միթե՞ անձնական շահերը վեր են հայրենիքի շահից, միթե՞ դա հարիր է բարձրակարգ քաղաքական գործիչներին, այն էլ այն դեպքում, երբ երկիրը կանգնած է կործանման եզրին։ Միմյանց ներող եղեք, հաշտ ու միկակամ։ Երկրի շահը դա է պահանջում։ Հայրենյաց տաճարում, ասես քավության մյուռոնում տարալուծվում են ամեն մի մեղք, թույն և թշնամանք։ Նման դեպքերում ներում է ոչ միայն կույր աչքը, այլև կույր սիրտը։ Թև ու թիկունք եղեք, կանգնեք հաշտության հարթակին և հավատացած եղեք, ՀԱՂԹԱՆԱԿԸ Ձերը կլինի, մերը կլինի, հայ ժողովրդինը կլինի և մեր երկիրը այլևս չի խարխափի անդունդի եզրին։ Անդունդից անդին թռիչքն է` դեպի հաղթանակ, դեպի վաղվա օրը, դեպի լուսապայծառ ապագա։ Ողջամտությունը երբեք չի լքել հայ ժողովրդին, հուսամ որ նաև երեք նախագահներիդ` Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։

26.3.25թ.»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել. Պետդեպի խոսնակ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի դեմ

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը․ CNN

ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում, թեև կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն Սարգսյան

Սպիտակ տանը կայացել է Թրամփ-Նեթանյահու հանդիպումը. այն տևել է 90 րոպե

Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու. Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

ՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՄԱԿ-ը հուսով է` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար