Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին
Հուլիսի 09, 2025

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կմիանա նաև Ադրբեջանի էքսկլավին՝ Նախիջևանին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանյան bpn.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախագծի ղեկավար Օսման Բեշերեկն ասել է, որ արդեն իրագործման փուլում է գտնվում Թուրքիայի Կարսի, Իգդիրի և Ադրբեջանի Նախիջևանի միջև երկաթուղային նախագիծը, որն ապագայում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուն:

Նրա խոսքով, Նախիջևան-Իգդիր երթուղին կնվազեցնի Կարս ճանապարհորդության ժամանակը մինչև 85 րոպե, իսկ ԲԹԿ-ի հետ ինտեգրումը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը և նոր հեռանկարներ կստեղծի միջազգային բեռնափոխադրումների համար:

Ի վերջո, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ուղևորափոխադրումների ժամանակը 18-ից կկրճատվի մինչև 12 օր։

Ծրագրի շրջանակներում Թուրքիայում 5 նոր երկաթուղային կայան կկառուցվի՝ Դիգորում, Թուզլուջայում, Իգդիրում, Արալիկայում և Դիլուջուում։ Ներկայումս Իգդիրում աշխատանքների հիմնական մասն է ընթանում։

Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային գծի երկարությունը կկազմի մոտավորապես 224 կմ։ Իգդիրում արդեն կառուցվում է առաջին շինարարական բազան, որից հետո կսկսվի երկաթուղու շինարարությունը։ Երկուղային երկաթուղային երթուղին ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և կահավորված կլինի ազդանշանային համակարգով: Նախագիծը նախատեսվում է ավարտել 5 տարում։

Բեշերեկի խոսքով, «Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը «Զանգեզուրի միջանցք»-ի մի մասն է և ոչ միայն Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, այլև դառնալու է համաշխարհային տրանսպորտային և առևտրային ուղիների հիմնական զարկերակներից մեկը»։

Գործարկվելուց հետո գնացքները երկաթուղային գծով կընթանան մինչև 160 կմ/ժ արագությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՄԱԿ-ը հուսով է` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի լողափի վրա. 3 զոհ կա, 7 տուժած

Շոգը Եվրոպայում ավելի քան 2300 մարդու կյանք է խլել

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել

ԱՄՆ Սենատը նոր խիստ պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ–ի նկատմամբ, որոնք կներառեն Չինաստանը և Հնդկաստանը

Հոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել