Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին
Հուլիսի 09, 2025

Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին

Տարոն Մարգարյանը դիմել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին՝ կոչ անելով նրանց որևէ կերպ չմասնակցել Ազգային ժողովում վաղը մեկնարկելիք հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իր դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկման «կրկեսին»։ Նա մասնավորապես նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններս՝ ամենատարբեր հարթակներում, պարզաբանել են ապօրինի «քրեական գործի» մանրամասները։

Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։

Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։

Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում։

Ուստի, կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի լողափի վրա. 3 զոհ կա, 7 տուժած

Շոգը Եվրոպայում ավելի քան 2300 մարդու կյանք է խլել

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել

ԱՄՆ Սենատը նոր խիստ պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ–ի նկատմամբ, որոնք կներառեն Չինաստանը և Հնդկաստանը

Հոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները