Այսօրվանից սկսում ենք մի շարք, որը կոչվում է երկրաբուժություն․ Դավիթ Ամալյան
Նոյեմբերի 02, 2025

Այսօրվանից սկսում ենք մի շարք, որը կոչվում է երկրաբուժություն․ Դավիթ Ամալյան

By Հունիսի 07, 2024 388

Բարև ձեզ...

Այսօրվանից սկսում ենք մի շարք, որը կոչվում է երկրաբուժություն...

Բոլորին հայտնի է, որ երկրներն էլ կարող են հիվանդանալ, ու ամեն երկիր իր հիվանդությունների և հիվանդանալու տարբերակներն ունի. Քանի որ մյուս երկրների հիվանդություններն այնքան էլ ձեզ հետաքրքիր չեն, անցնենք մերին...

Նախ, պետք է հաստատել վարակի ախտորոշումը...

Լաբորատոր զննումները ճշտեցին, որ վերջին քառասունինը տարում մեր երկրում առաջացել է մի բջիջ, որը կոչվում է <<նիկոլախտ>>, որոշ հետազոտություններից հետո պարզել են, որ այս բջիջը ներկրվել է մեր այն ժամանակվա հարևան երկիր ադրբեջանից։

Այս բջիջը տեղակայել և պահպանել են Տավուշի մարզի Իջևանի շրջանում...

Նշեմ, որ ինքը երբեք անվտանգ չի եղել, նույնիսկ նոր առաջացած ժամանակահատվածում...

Հիմա, սրա աճման կարգի մասին խոսելը ավելորդ համարելով, անցնեմ միանգամից ակտիվացման շրջանին։

Բջիջի ակտիվացումը նկատվեց 1988 թ.֊ին սկսված Հայոց համազգային շարժման ժամանակ։ Քանի որ այն ուղարկված էր հիմա արդեն մեր թշնամի երկրից, սկսեց վիրուսի ճառագայթներ տարածել շարժման առաջնորդների վրա, որոնք հետո դարձան պետական գործիչներ և զորավարներ, թե՜ պատերազմի, թե՜ երկրի կառուցման...

Երկրավիրուսն ակտիվացավ հատկապես մեր երկրի հաղթանակից հետո, սովացավ կպած բջիջներին իր բջջաքարոզով համախմբեց և մեզ վերացնելու մեծ ցանկություն ունեցող ադրբեջանի ցուցումով մեր երկրում հեղաշրջում արեց, ավելի լուրջ ակտիվացնելով իր դերը երկրի հիվանդության մեջ...

Տված վնասների մասին ևս մեկ անգամ խոսելն ավելորդ համարելով` անցնենք երկրաբուժման հնարավոր տարբերակները հանրայնացնելուն...

Քանի որ այս բջիջն ինքը զրկված է արտաքին աշխարհի ինֆորմացիաներից, այսինքն` տգետ է, բացի վտանգավոր վիրուս լինելը, ոչ մի հարցում կայացած չի, ասել է թե թույլ, տկար, չար, ինչպես նաև անսեր,

երկրաբուժումը պետք է սկսենք երկրաբժիշկ փնտրելուց, որն ի տարբերություն մեր վիրուսի բջիջին, պետք է օժտված լինի խելացիությամբ, ուժով, կրթվածությամբ և սիրով։

Կարծես թե երկրաբժշկի փնտրումն արդեն հաջողվել է, հիմա պիտի անցնենք հաջորդ փուլին...

Այս վիրուսի վերջին ակտիվության պատճառով երկրամաշկի վրա առաջացած զոմբաբշտիկների վերացման փուլին։

Ուրեմն` ի՞նչ է նշանակում <<զոմբաբշտիկ>>. սա շատ նման է իրեն ծնող վիրուսի բջիջին, երկուսն էլ ստանձնել են մարդու կենսաբանական մարմին, ինչը շատ դժվարացնում է բուժման ելքը, այսինքն, եթե մենք փորձենք պայթեցնել այս բշտիկներին, նախ երկրաբժիշկը չի թողնի, հետո երկնաբժիշկն էլ մեղք կհամարի, դրա համար մեր բժիշկը նոր ելք է գտել։Ուրեմն` ինչ է առաջարկում նա. վիրուսի բջիջի և զոմբաբշտիկների դեմ պայքարին պետք է մի դեղամիջոց. մարդկային արժեքներով օժտված մարդկանց համախմբվածությամբ էներգիա, որը արագ կլուծի երկրաբուժման հարցը...

Երկրի վիրուսը կհեռացվի, իսկ զոմբաբշտիկները կլքեն առողջ երկիրը, քանի որ նրանց հիվանդությունն էր սնում, սովից կհեռանան...

Իսկ մնացածը` հետո...

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյան

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ