Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազը. Հարություն Ալպետյանը` աղբավայրի խնդրի մասին
Նոյեմբերի 14, 2025

Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազը. Հարություն Ալպետյանը` աղբավայրի խնդրի մասին

By Հոկտեմբերի 11, 2025 74

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարած կենցաղային թափոնների վերամշակման գործարանի ստեղծումը չի լուծելու Նուբարաշենի աղբավայրի հրդեհների հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը, և մեկընդմիշտ փակելու են Նուբարաշենի աղբավայրի էջը։

«Նուբարաշենի աղբավայրում կան որոշ զոնաներ, որոնք ամենառիսկայինն են։ Այդ զոնաների հետ պետք է լուրջ աշխատանք տարվեր արդեն վաղուց։ Մենք հրդեհների հետ բախվելու ենք նաև հաջորդող տարիներին։ Գործարանը կունենանք 4 – 5 տարի անց, որով ընդամենը կլուծենք այն խնդիրը, որ այլևս թափոն չի գնա աղբավայր, բայց առկա 7-8 միլիոն տոննա աղբը ամեն անգամ հրդեհվելուց սարսափելի վնաս է հասցնում հասարակությանը։ Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազերը»,–ասաց նա։

Փորձագետի խոսքով` հրդեհների առաջացման մի քանի պատճառ կա, և կոմպլեքս խնդիրը պահանջում է կոմպլեքս լուծում։ Այսօր աղբավայրում ամեն ինչը վերահսկողությունից դուրս է։

«Աղբավայրը ցանկապատելը լավ գաղափար է, բայց եթե ցանկապատից ներս լինելու են մարդիկ, որոնք հրդեհի ռիսկեր են հարուցում, այդ ցանկապատը ոչ մեկին պետք չէ»,–ասաց Ալպետյանը։

Նա ընդգծեց` աղբավայրի ներսում պետք է խիստ վերահսկողություն սահմանվի, այդ թվում` մարդկանց տեղաշարժի մասով։ Այս համատեքստում Ալպետյանը հիշեցրեց լրատվամիջոցների բազմաթիվ հոդվածներն այն մասին, որ աղբավայրում անօրինական գործունեություն են ծավալում խմբեր, որոնք վերամշակում են հատկապես մետաղական թափոնները կրակի միջոցով։

«Աղբավայրում արժեք ունեցող նյութերի կորզման գործընթաց է գնում։ Օրինակ` մալուխից ուզում են պղինձ, ալյումին կորզել։ Դա կատարվում է հենց աղբանոցում, որտեղ անընդհատ փոքր ծուխ կա, որը կարող է անվերահսկելի ձևով տարածվել ցանկացած պահի»,–ասաց նա։

Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։

Հոկտեմբերի 11–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան

Սnւ-30 կnրծանիչը վթшրի է ենթարկվել Կարելիայում․ անձնակազմը զnհվել է․ ՌԴ ՊՆ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար

Ղարաբաղի համար ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել․ Փաշինյան

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

«Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը

Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին

ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին

Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»

Մարդիկ սիրահարվում են ԱԲ-ին և «երեխաներ են ունենում» նրա հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ են ծնվում զգացմունքներ ալգորիթմի հանդեպ

Այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ Ռուսաստանում

Գողացել ես ուրիշի ամուսնո՞ւն, վճարիր 1.75 միլիոն դոլար