Թուրքիայի հյուրանոցները իջեցնում են գները
Նոյեմբերի 03, 2025

Թուրքիայի հյուրանոցները իջեցնում են գները

By Օգոստոսի 01, 2025 116

Թուրքիայի հյուրանոցները տարեսկզբին գները 20-25%-ով բարձրացնելուց հետո այժմ իջեցնում են ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջարկի նվազման պատճառով։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միության մամուլի ծառայությունից։

«Տարեսկզբին, մեր գնահատականներով, Թուրքիայում հյուրանոցատերերը բարձրացրել էին գները 20-25%-ով, իսկ հիմա առաջիկա ամսվա համար իջեցրել են` հասցնելով անցյալ տարվա մակարդակին», – հայտնել է միությունը՝ հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միության տուրիզմի գծով ղեկավար Սերգեյ Ագաֆոնովին։

Նա նշել է, որ Թուրքիան կայուն պահանջարկ է վայելում, սակայն զբոսաշրջիկները շատ զգայուն են տեղական հանգստավայրերի գնային քաղաքականության նկատմամբ։

«Երբ Թուրքիայի հյուրանոցատերերը բարձրացրին գները, մենք նկատեցինք, որ մեր զբոսաշրջիկների թիվը նվազում է. նրանք այլ երկրներ են ընտրում։ Թուրքական հյուրանոցները հասկացան իրենց սխալը և թեժ սեզոնին ընդառաջ սկսեցին իջեցնել գները, տրամադրել տարբեր զեղչեր։ Այժմ նաև բազմաթիվ փոխադրումներ կան դեպի Թուրքիայի տարբեր հանգստավայրեր, տարբեր ափեր։ Օգոստոսի համար պահանջարկը լավն է», – պարզաբանել է Ագաֆոնովը։

Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Թուրքիան առաջատար դիրքում է օգոստոսին տուրերի վաճառքի ծավալով (38.4%- վաճառված տուրեր), մինչդեռ անցյալ օգոստոսին ուղղության մասնաբաժինը 34.8% էր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները