Արդեն 14 հայկական ընկերություն ՌԴ ծաղիկներ արտահանելու թույլտվություն է ստացել. ՍԱՏՄ
Նոյեմբերի 03, 2025

Արդեն 14 հայկական ընկերություն ՌԴ ծաղիկներ արտահանելու թույլտվություն է ստացել. ՍԱՏՄ

By Հուլիսի 26, 2025 113

Ծաղիկ արտադրող ևս 4 ընկերության արտահանման թույլտվություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), կողմից հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում անցկացված համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում դրական եզրակացություն ստացած ընկերությունները կարող են ծաղիկ արտահանվել Ռուսաստանի Դաշնություն։

Այսպիսով, արդեն 14 ընկերության ծաղիկների արտահանում է արտոնված։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկները վերաարտահանվում են Ռուսաստան, մեկօրյա ընկերությունների միջոցով արտահանումը՝ հարկերից խուսափելու համար և կարանտին վնասատու օրգանիզմների առկայություն։

ՍԱՏՄ-ն տվյալներ է փոխանցել ռուս գործընկերներին, ըստ որոնց Հայաստան ներմուծվել է միլիոնի չհասնող՝ 300-400 հազար հատ ծաղիկ, արտահանվել է գրեթե 38 միլիոն, ու դա մեզ մոտ աճեցվածն է։

Երկրորդ խնդիրը կապված էր, այսպես կոչված, մեկօրյա ընկերությունների հետ, երբ ծաղիկներն արտահանվում էին, իսկ ընդունող կողմն աշխատում էր հենց «однодневка» ընկերությունների միջոցով (ՌԴ-ում գրանցում էին ընկերություն, փակում այն, ընդունումն անում արդեն փակված ընկերությունների միջոցով խմբ․)՝ հարկերը չվճարելու համար։ Հիմա ՍԱՏՄ-ն նաև այս շղթան է հսկում, թեպետ տեսչական մարմնի գործառույթների մեջ չի մտնում։

Երրորդ խնդիրը վնասատուների առկայությունն է, ինչի ուղղությամբ էլ հիմա ակտիվ աշխատանք է տարվում։ Հարությունյանի խոսքով՝ տեսչական մարմնի բուժասանիտարական ամբողջ անձնակազմը ներգրավված է գործընթացում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները