Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Նոյեմբերի 03, 2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

By Հուլիսի 01, 2025 244

Այսօր՝ հուլիսի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների, որոնց թվում եղել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ, սպանության և դաժան ծեծի ու վնասվածքների կապակցությամբ։ Այս մասին նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Նոտայում նաև կտրուկ բողոք է արտահայտվել ադրբեջանցիների հարցաքննության ընթացքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների և նվաստացուցիչ գործողությունների կիրառման դեմ։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը պահանջել է, որ Ռուսաստանը անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ հարձակումների համապարփակ և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության։ 

Հանդիպման ընթացքում դեսպանը նաև ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ, որը ներկայացվում է որպես «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության մասնաճյուղ։

Դիվանագետը ընդգծել է, որ գրասենյակում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետաքննչական միջոցառումները լիովին համապատասխանում են այդ երկրի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները