Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ
Նոյեմբերի 04, 2025

Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ

By Հունիսի 30, 2025 234

Հայտնի բարերար, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներդրումային վեճի վերաբերյալ։

Ծանուցումը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության Համաձայնագրի վրա։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։

Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։ Ավելի վաղ՝ 2025 թվականի հունիսի սկզբին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարոյական զանցանքների մեջ և պահանջել վերջինիս հրաժարականը։ Սամվել Կարապետյանը, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու երկարամյա հետեւորդ, իր հարցազրույցում հրապարակավ պաշտպանել էր Եկեղեցուն։

Վարչապետի արձագանքը չուշացավ. Նիկոլ Փաշինյանը Կարապետյանի հասցեին մի շարք սպառնալիքներ հրապարակեց Ֆեյսբուքում, իսկ արդեն հունիսի 17-ին, ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց «Տաշիր» ընկերությունների նախագահի տանը։ Կարապետյանը ձերբակալվեց և նրան ապօրինի մեղադրանք առաջադրվեց իշխանությունը բռնազավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Հունիսի 18-ին Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը՝ մինչև դատավարությունը։

Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ Կարապետյանների ընտանիքին պատկանող, այդ թվում՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերության միջոցով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ազգայնացման մասին։

Վարչապետի հրապարակումից հետո պետական ​​ապարատը արագ մոբիլիզացվեց՝ ՀԷՑ-ի վրա ճնշում գործադրելու և ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Մի քանի օրվա ընթացքում մշակվեցին և Ազգային ժողով ներկայացվեցին օրինագծեր, որոնք հնարավորություն են տալիս բռնագրավել ՀԷՑ-ը պետության օգտին։ Վարչապետի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 1-ին։

Ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։

Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն Կարապետյանների ընտանիքի և նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։

Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։

Ներկայումս Հայաստանն արդեն իսկ բախվում է մի քանի միջազգային արբիտրաժային հայցերի՝ Կիպրոսի, ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի ներդրողների կողմից: Այս պահանջները Հայաստանի իշխանությունների կողմից օտարերկրյա ներդրողներին վտարելու և նրանց օրինական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու անօրինական գործողությունների արդյունք են:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար