Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա
Նոյեմբերի 04, 2025

Երկրորդ անգամ. Ռուսաստանը կարող է արգելք դնել Հայաստանից ծաղիկների արտահանման վրա

By Հունիսի 21, 2025 249

«Ռոսսելխոզնադզորը» կարող է հունիսի 27-ից ժամանակավոր արգելք սահմանել հայկական ֆիտոսանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծման վրա՝ Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ պահանջների մշտական խախտումների եւ իր հարցումներին չարձագանքելու պատճառով։

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը, որը ծանոթ է ԵՏՀ-ին ստեղծված իրավիճակի մասին «Ռոսսելխոզնադզորի» հղած նամակին, ծառայությունը ստիպված կլինի սահմանափակել մատակարարումները Հայաստանի տեսչական մարմնի արձագանքման անհրաժեշտ միջոցների, ինչպես նաեւ կտրված ծաղիկների եւ կոկոնների արտադրողների մասին տեղեկատվության բացակայության (կոդ ТН ВЭД ЕАЭС 0603) եւ հայկական արտադրանքը երրորդ երկրների արտադրանքից տարբերակելու անհնարինության դեպքում։

Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել հայկական ֆիտոսանիտարական հավաստագրերով կտրված ծաղիկների մատակարարման հետ կապված խախտումների դեպքերի աճի վերաբերյալ, ինչպես նաեւ կասկածի տակ է դրել դրանցում ծաղկային արտադրանքի ծագման վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հավաստիությունը։ Ընդ որում՝ 2025թ. այդ արտադրանքի, այն է՝ կտրված ծաղիկների (կոդ ТН ВЭД ЕАЭС 0603) հոսքը Հայաստանի ֆիտոսանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ ավելացել է։

Ֆիտոսանիտարական վերահսկողության ընթացքում 18 դեպքում հայտնաբերվել է ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտ՝ արեւմտյան ծաղկի (կալիֆորնիական) տրիպս (Frankliniella occidentalis Perg.): Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվությունը դեռեւս չի տրամադրվել «Ռոսսելխոզնադզորին»:

Բացի այդ, աղբյուրը նշել է, որ այս տարի ավելի քան 13 միլիոն ծաղիկ չի ներկայացվել ծառայության պաշտոնյաներին՝ կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության համար։

«Ռոսսելխոզնադզորը» խնդրել է հայկական կողմին տրամադրել կտրված ծաղիկների եւ կոկոնների արտադրողների մասին տեղեկատվություն՝ նշելով նրանց արտադրական հզորությունները եւ արտադրական հասցեները ըստ ապրանքի տեսակի, սակայն մինչ օրս որեւէ տեղեկատվություն չի ստացվել։

«Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ հայտնել էր հունիսի 16-ից երրորդ երկրներից Հայաստանի միջոցով ծաղիկների առաքումն արգելելու ծրագրերի մասին՝ դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման աճող թվի պատճառով։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար