Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քպականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով:

Նրանք ևս նշում են, որ փաստացի գործ ունենք ոչ թե իրական սահմանազատման կամ սահմանագծման, այլ բացառապես միակողմանի զիջումների հետ: Նրանք, մեր տեղեկություններով, տարակուսում են, որ Փաշինյանն իրենց ի սկզբանե այլ բան է ասել, հիմա լրիվ այլ բան է անում, այդ թվում՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի աշխատանքների, որոշումները ԱԺ-ի միջոցով կայացնելու և այլ թեմաների առումով:

Մեր զրուցակիցներից մեկը նաև նշում էր, որ քպականների շրջանում լուրջ կասկածներ կան նաև այն առումով, թե ինչո՞ւ հանկարծ հրապարակ նետվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի թեման, ինչո՞ւ այդ հարցազրույցն այդպես էլ Ադրբեջանը չհրապարակեց: Նրանք անհանգստանում են, որ գուցե ճիշտ են այն մտավախությունները, թե այս պարագայում գործ ունենք ուղիղ շանտաժի հետ, այսինքն՝ Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլին մոտ կանգնած աղբյուրները շարունակում են մանրամասնել Նիկոլի ու իր շուրջ կատարվող իրադարձությունները։

Մասնավորապես, պարզվում է` Բագրատ սրբազանի շարժման կազմակերպած առաջին բազմամարդ հանրահավաքը բավական թեւաթափ ու հուսահատության էր մատնել Փաշինյանին։ Ու այդ վիճակը կշարունակվեր, եթե գործին չմիջամտեր Աննա Հակոբյանը։

Օդում կախված լուրերի համաձայն, նա տեւական զրույց է ունեցել ամուսնու հետ ու դուխ տվել։ Ասել է, որ իրենց պետք է առաջվա նման շահել հասարակ ժողովրդի սիրտը, ու էդ հարցում ինքն իր կողքին է։

Այդ նույն լուրերի համաձայն, կնոջ խոսքը սթափեցնող սպեղանի է եղել Փաշինյանի վերքերին։ Հիմա «առաջվա դուխով վարչապետն է դարձել»։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված: Եվ ահա, ՆԳՆ-ում որոշել են նոր անակնկալ մատուցել մեր քաղաքացիներին:

Մեր տեղեկություններով, նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է: Պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, թե իբր նույնականացման քարտերի պահանջարկը նվազել է, և առցանց հերթագրումը դառնում է ավելորդ: Մենք փորձեցինք ուսումնասիրել, թե այս «բարեփոխումից» հետո ինչ վիճակ է Երևանի անձնագրային բաժիններում: 4-5 բաժնում մեր շրջայցը ցույց տվեց, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանել: Դե, ինչպես միշտ: Նշենք, որ բաժիններում համոզվեցինք, որ իսկապես նույնականացման քարտերի հերթագրումը վերացել է, մարդիկ ուղղակի տեղում հերթ են կանգնում և դիմում: Թե ինչ խայտառակ հերթեր էին գոյացել, բառերով ուղղակի նկարագրելու չէ:

Ինչ վերաբերում է քաղաքացիների արձագանքին, որոնք դժգոհում էին ժամերով հերթ կանգնելուց, թերթային չէ: Ի դեպ, մի առանձնահատուկ թեմա էլ Անձնագրային և վիզաների վարչությունում և նաև բաժիններում անձնագրերն ու նույնականացման քարտերը բաժինների պետերից ստանալու հերթերն են: Մի խոսքով, «հին-բարի հերթերը» նորից վերադարձել են այս ոլորտ:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։

Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը, և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման տեսանկյունից: Ադրբեջանը պետք է վճռորոշ դեր խաղա դրանում»,– նշել է նա։

«Մենք ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։

Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես հասանելի է հիմա։ Այս մասին ես խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին»,- հավելել է նա։

Տակավին 1992թ. «Արցախ» թերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ Ինքնապաշտպանության կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.

«Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»:

Արցախի Հանրապետությունում կանոնավոր բանակի ստեղծման գործում, ինչպես տեսանք, մեծ է եղել Սերժ Սարգսյանի և նրա զինակիցների ավանդը: 1992թ. ամառային ռազմարշավի ժամանակավոր անհաջողություններից համապատասխան հետևություններ կատարելով՝ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ կամ ակտիվ մասնակցությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև ինքնապաշտպանության համակարգի և հրամանատարության կենտրոնացման, ուժերի ու միջոցների համախմբման ուղղությամբ, ինչը տվել է իր դրական արդյունքները:

ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի հմուտ ղեկավարությամբ ԻՊՈՒ նոր կազմակերպական-հաստիքային կառուցվածքի անցնելուց, այսինքն` բանակային ենթակառույցների, պաշտպանական շրջանների ձևավորման աշխատանքներ ձեռնարկելուց հետո, հնարավորություն է ստեղծվել դիմագրավելու հակառակորդի աշնանային լայնածավալ հարձակումներին, համառ պաշտպանական մարտերում հյուծելու նրա ուժերը և դրանով նախադրյալներ ստեղծելու բռնազավթված բնակավայրերի ազատագրման, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Այդ մասին, փաստորեն ԻՊԿ նախագահի ժամանակին տված հավաստիացումները հիմնավոր էին ու կյանքի կոչվեցին: Դրանք հնչել էին «Արցախ» թերթի թղթակցի «Ինչպե՞ս է ընթանում զորակոչը: Վերջապես կանոնավոր բանակ կունենա՞նք, և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ» հարցին ի պատասխան.

«Կանոնավոր բանակ ունենալու ենք և ունենալու ենք շուտով: Կռվելով՝ միաժամանակ ստեղծում ենք կանոնավոր բանակ: Այսօրվա դրությամբ ունենք հավատարմության երդում տված կանոնավոր գումարտակներ, ստորաբաժանումներ: Արդեն այդ բանակի հոգսերը հոգացող կա: Հենց իրենք՝ զինվորները, զգում են, որ վերջին ժամանակներում Ձեր ասած սնունդը, ծխախոտը կան: Զորակոչը դեռևս բավարար հիմքերի վրա չէ՝ մանավանդ Ստեփանակերտում և Մարտակերտի շրջանում: Բայց Հադրութում և Մարտունիում զգալի գործ կատարվել է:

Մոտ ժամանակներս բոլոր զորատեսակները կմտնեն ռազմական կառուցվածքի մեջ: Նպատակահարմար եմ գտնում ավելացնելու, որ կռվողների ընտանիքների սոցիալական ապահովվածությունը զգալիորեն կլավանա: Զինվորների ընտանիքներին հատկացվում է սննդամթերք, որպեսզի զինվորը համոզված լինի, որ իր կինը, երեխաները սոված չեն: Հարկային տարբերություն կլինի զինվորի և մյուս ընտանիքների, կռվող և չկռվող ընտանիքների միջև: Բազմազան միջոցներ են նախատեսվում, և մոտ օրերս կիրականացվեն:

Մի խոսքով՝ ես համոզված եմ, որ շուտով իրադրությունը հանրապետությունում կփոխվի: Կփոխվի դեպի լավը»:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:

Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Անկարան հրաժարվել է հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով news.am-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:

Հունգարիան խորհրդանշական արարողությամբ ստանձնեց ԵՄ Խորհրդի նախագահության էստաֆետը Բելգիայի կողմից։

Բրյուսելում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա բելգիացի գործընկեր Ալեքսանդր Դե Կրուի մասնակցությամբ տեղի է ունեցել լիազորությունների հանձնման և ընդունման պաշտոնական արարողությունը։

«Այսօր Հունգարիան ստանձնեց Եվրամիության Խորհրդի նախագահությունը Բելգիայից։ Վարչապետ Ալեքսանդր Դե Կրուի հետ անցկացրինք իշխանության փոխանցման շատ ուրախ արարողություն։Բոլորն ուրախ են, որ կրկին եկել է Եվրոպան մեծ դարձնելու մեր հերթը»,– գրել է Վիկտոր Օրբանը X-ի միկրոբլոգում։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանն արգելել է Հայաստանի ռազմական տեխնիկայի տեղաշարժը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով։

«Անհեթեթություններին ՊՆ-ն չի արձագանքում»,-Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին Ադրբեջանն արգելել է Երասխով դեպի Վայոց Ձոր տեղաշարժեր իրականացնել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով։

«Փաստինֆո»ն արդեն տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում՝ խափանման միջոցի հարցի առնչությամբ։ Այլ խոսքով՝ օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ՝ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Բարձր դատարանի կայքում առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ նշված դիմումի ընդունելիության, քննության հնարավոր նշանակման մասին։

Նշված որոշման առնչությամբ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է նաև ԲԴԽ մամուլի ծառայությանը։ Կառույցից, սակայն, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին տեղեկությունը՝ փոխանցելով դատարանի պարզաբանումն առ այն, թե գործն առաջին ատյանի դատարանում քննվում է դռնփակության ռեժիմով, ուստի, Վերաքննիչ դատարանում ևս քննվում է դռնփակության շրջանակներում, հետևաբար, ելքերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի, չեն կարող հայտնել։

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ