Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Կիևը լսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ հրադադար սահմանելու առաջարկը, սակայն կարծում է, որ նման նախաձեռնությունները չեն կարող քննարկվել խնդրի կարգավորման այլ ասպեկտներից զատ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

«Նա (Օրբանը - խմբ․) ներկայացրել է իր տեսակետը: Սա առաջին երկիրը չէ, որ խոսում է իրադարձությունների զարգացման նման հնարավոր տարբերակների մասին։ Նախագահը լսել է զրուցակցին, սակայն ի պատասխան ներկայացրել է իր դիրքորոշումը»,- նշել է Ժովկվան՝ ընդգծելով, որ Ուկրաինայի դիրքորոշումը բավականին հստակ է, հասկանալի և հայտնի, քանի որ «նման գործընթացները (հրադադարը- խմբ․) չեն կարող առանձին քննարկվել»։

Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը ենթադրում է խնդրի կարգավորման լուծում փնտրել Կիևի նախաձեռնած, այսպես կոչված, խաղաղության գագաթնաժողովների միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։

Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 01։31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել են, որ իր երկու ծանոթներին հոսթելում գիշերակաց տրամադրի: Ինքը դիմավորելու նպատակով դուրս գալով հոսթելից՝ հանդիպել է երկու անծանոթի, որոնք երկաթյա ձողերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա գրպանից հափշտակել են բջջային հեռախոսը, անձնագիրը և 300 դոլար:

Մինչ ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, ժամը 03։25-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ 45-ամյա տղամարդուն «գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ ընդունել են բուժօգնության:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 45-ամյա տղամարդուն զանգահարել է Արցախի փողոցի հոսթելում բնակվող 26-ամյա մեկ այլ օտարերկրացի, իսկ մարմնական վնասվածք պատճառել և հեռախոսն ու փողը հափշտակել են նրա համերկրացի 25 և 28 տարեկան երկու երիտասարդ:

Հետագա միջոցառումներով 26-ամյա երիտասարդը ժամը 06։00-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ավազակությանն օժանդակելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ժամը 07։10-ին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, Կենտրոնականի բաժին են տեղափոխվել նաև 25 և 28 տարեկան երկու երիտասարդները:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։

«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․

«Թեև վաղուց կատարվել են օրենսդրական փոփոխություններ, բայց կան անձինք, ովքեր տեղյակ չեն դրանց մասին:

-Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. պետք է դիմել անձնագրի փոխանակման համար:

-Եթե լրացել է անձնագրի ժամկետը, անկախ նրանից երբ եք դիմում փոխանակման համար, որևէ տուգանք չի գործում:

- Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ (բացառությամբ այն կատեգորիայի անձանց, ում արգելված է զբաղեցնել պաշտոն այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում):

- Եթե փոխում եք բնակության վայրը և ցանկանում եք հաշվառվել նոր վայրով, հաշվառումից դուրս գալու համար նախկին բնակության վայր ներկայանալ պետք չէ. նոր բնակության վայրի անձնագրայինը հաշվառելով ավտոմատ հանվում եք նախկին հասցեից»:

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 
Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։ 

Փաշինյանն անձամբ կկրակի ժողովրդի վրա, եթե իրեն «քարտ բլանշ» տվող արևմտյան կենտրոնները չզսպեն. Մամիջանյան.

Տեսանյութ

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս է Նիկոլին հաջողվում ազդել Սրբազան շարժման օրակարգի ու ընթացքի վրա։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման յուրահատկությունն այն է, որ երբեմն կարողանում է Նիկոլին ստիպել` փոխել պլանները, հաճախ նաև` օրակարգը, չեղարկել հանդիպումները և այլն։ Դա, իհարկե, նյարդայնացնում է իշխանությանը և դրդում սխալների։ Բայց։
Բայց Նիկոլի իշխանությունն էլ իր հերթին է կարողանում ներթափանցել «Սրբազան շարժման» ներս ու ազդել գործընթացների վրա։
Օրինակ, ո՞վ Բագրատ Սրբազանին խորհուրդ տվեց չգնալ կտրուկ քայլերի մայիսի 9-ին կամ մայիսի 26-ին, երբ հրապարակում 70 հազարից ավելի մարդ կար, հանրության մեջ ընդդիմադիր ուժեղ էներգետիկ դաշտ, ոստիկանությունն էլ ընկճված վիճակում էր, գրեթե պատրաստ կազմաքանդվելու և միանալու շարժմանը՝ փաստացի տապալելով Նիկոլի իշխանությունը։
Չգիտես ո՞ւմ խորհրդով մարդկանց տուն ուղարկեցին և սկսեցին ոլորտային խորհրդակցություններ, որտեղ ամեն ինչի գիտակ, բայց իրականում ոչնչից գաղափար չունեցող մի խումբ մարդիկ խոսում էին արարչագործական, տիեզերական, երկնասլաց Հայաստանի մասին, աշխարհը փրկող Հայաստանի մասին՝ կտրվելով իրականությունից։ Դրա հետևանքով տևական ժամանակ շարժումը կտրվեց կոնկրետ ծրագրերից և, թող ինձ ներեն իմ ընկերները, բայց շարժումն այդ ընթացքում զբաղվեց ժամավաճառությամբ։
Մեկ այլ օրինակ՝ ո՞վ կազմակերպեց Սուրեն Պետրոսյանի ոդիսականը։ Ինչո՞ւ ի սկզբանե ներքին լարվածություն առաջացավ շարժման ներսում և ինչո՞ւ շահերի բախում եղավ։ Ո՞վ Սուրենին դրդեց անջատողական քայլերի կամ ո՞վ Սրբազանին համոզեց` այլևս չվստահել Սուրենին։ Ո՞վ Սուրենին առաջարկեց հունիսի 12-ին հանրահավաքի էպիկենտրոնը լքել ու գնալ տասնյակ մետրեր այն կողմ, նստել օտար մեքենա ու սեփական կամքով առևանգվել։ Ո՞վ Սուրենին համոզեց, թե դա ֆանտաստիկ խելացի քայլ է։
Արդյո՞ք այս և բազմաթիվ այլ խնդիրները չեն խոսում այն մասին, որ Նիկոլը կարողանում է «Սրբազան շարժման» օրակարգի վրա ազդեցություն ունենալ իր գործակալներով։
Շարունակում եմ պնդել՝ Նիկոլին ու նրան պահող ներքին, արտաքին համակարգերին հաղթել հնարավոր է միայն նրանից առաջ անցնելով, միայն սեփական ծրագրերով և գործողություններով, որոնք ոչ թե կլինեն Նիկոլին արձագանքելն ու քննադատելը, այլ սեփական քայլերով հանրության մեջ իրական առաջնորդ լինելը։
Նիկոլից առաջ քայլիր և կլինես երկրի իրական առաջնորդը»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյբուքյան գրառումը․ «Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում ՀՀ հերթական քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց:

Սրանք երբեք չեն ուղղվի»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան

Իսրայելը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում միայն իր բոլոր նպատակներին հասնելուց հետո. իսրայելական բանակն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները դա անելու համար. այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով The New York Times-ի այն հրապարակումը, թե իբր իսրայելցի գեներալները հրադադարի կողմնակից են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ։

«Պատերազմը կավարտվի միայն այն բանից հետո, երբ հասնենք դրա բոլոր նպատակներին, ներառյալ` ՀԱՄԱՍ-ի վերացումը և բոլոր պատանդների ազատ արձակումը: (Իսրայելի) քաղաքական ղեկավարությունը սահմանել է այդ նպատակներն Իսրայելի պաշտպանության բանակի համար, և Իսրայելի պաշտպանության բանակն ունի բոլոր միջոցները դրանց հասնելու համար»,- ասել է Նեթանյահուն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման առնչությամբ ասել է, որ արդեն ձեռնարկվել են մտահոգություններն արտահայտելու ինչ-ինչ քայլեր, բայցև խոստացել է` ավելին կտեսնեք։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Բլինքենը նշել է, որ «գործակալների օրենքն» ակնհայտորեն հակասում է այն եվրոպական ուղղությանը, որին ձգտում են Վրաստանն ու վրացիների մեծամասնությունը:

«(Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» կապակցությամբ — հեղ.) մենք և բազմաթիվ այլ երկրներ խորը մտահոգություն ենք հայտնել, հատկապես՝ դրա ընդունման կապակցությամբ: Եվ մենք քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունը ցույց տալու համար, և կարծում եմ` դուք կտեսնեք ավելին,- ասել է Բլինքենը։

Նշենք, որ ավելի վաղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն անհատական ​​պատժամիջոցներ և վիզային արգելքներ էր սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ։

Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, և ընթացակարգով հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։

Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։

Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։

Մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։

Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։

Մանկատան աշխատակիցները հուզված էին: Սովորել և կապվել էին երեխային, բայց նաև ուրախ էին, որ նա միավորվեց ընտանիքի հետ։ Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին։

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ