«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը մեր երկրի խղճից ջնջեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին էր հանձնել ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնց անմիջապես գնդակահարել էին»։
Այս մասին Անկարայում կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրքական պետության ղեկավարը 176 ադրբեջանցիների մահապատիժն անվանել է ողբերգություն, որի մեղավորն այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր։
«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանին աջակցության շնորհիվ՝ թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի կրկնություն»,- ասել է Էրդողանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով Արաբկիրի թապետարանից բերման է ենթարկվել 3 անձ, այդ թվում թաղապետը Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը փողերի լվացումն է, կաշառքը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՔԿ-ն և ԱԱԾ քննչական գործողություններ են իրականացնում Արաբկիրի թաղապետարանում:
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։
2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված «АК» տիպի ինքնաձիգը։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացավ «Կալիֆոռնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆոռնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։ Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776 թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։
«Ինձ համար պատիվ է արդեն երկրորդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆոռնիայի մշակույթն ու խոհանոցը»,- ասաց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը հասակ է առել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։
Միջոցառման հանդիսավոր մասում հնչել են Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը՝ հայտնի սոպրանո Սիլվա Պետրոսյանի կատարմամբ։
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները պատրաստվում են դիմել նախագահ Ջո Բայդենին՝ նախընտրական արշավից դուրս գալու կոչով, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Պատճառը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բայդենի անհաջող հեռուստաբանավեճն է։
Ըստ աղբյուրների տվյալների՝ Բայդենին կոչով կդիմեն Դեմոկրատական կուսակցության 25 անդամներ։ Նշվում է, որ նրանցից ոմանք դիտարկում են Բայդենին նամակ հղելու հնարավորությունը։
Գործակալությունը մեջբերում է Ipsos սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ դեմոկրատ կարծում է, որ Բայդենը չպետք է վերընտրվի երկրորդ ժամկետով։
Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս և բելառուսցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել։ Թուրքական IHA-ի տվյալներով՝ կան մեծ թվով վիրավորներ։
Ըստ MASH թելեգրամյան ալիքի՝ տուժել են 16 ռուս և 4 բելառուսցի զբոսաշրջիկներ։
Հուլիսի 2-ին ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանում ինձ վրա տեղի է ունեցել հարձակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի կողմից:
Նա ինձանից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս:
Բջջային հեռախոսս իմ կամքին հակառակ պահել է իր մոտ, հրաժարվել է այն ինձ վերադարձնել և վերադարձրել է հերթապահ դատական կարգադրիչին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Փոստանջյանը:
Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը շպրտվել է երկաթգծի վրայից։
Տեղում պարզվել է, որ 06-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Խաչատուր Պողոսյանը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, բեռնատար գնացքն էլ չսպասելով պարեկների ժամանմանը՝ շարժվել է։
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:
Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:
Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:
Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:
Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են