Ամեն ինչի էլ պատրաստ ենք, սպասում ենք Սրբազանին, ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից
Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն
-----
՛՛ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»,- ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարը՛՛։
Ակնհայտ է, որ տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարքաղաքական կոշտ պայքար է գնում:
- Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Սյունիքով անցնող ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել տարածաշրջանն ու ապագա ուղիները դեպի Իրան, և թույլ չտալ, որ Արևմուտքը ՛՛թյուրքական աշխարհի՛՛ միջոցով ներթափանցի մեծ տարածաշրջան, սակայն, մինչ այդ, որքան հնարավոր է, շարունակի սիրախաղը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մինչը որ ինչ-որ հարգրվանի հասնի ուկրաինական կոնֆլիկտը:
- ԱՄՆ-ին պետք է, որ հյուսիս-հարավ ճանապարհը մեկուսացնի, կառուցի թյուրքական աշխարհի ՛՛միջին ուղին՛՛ ու հզորացնելով թյուրքական երկրները, կոնֆլիկտ ստեղծի տարածաշրջանում՝ թյուրքական աշխարհի մի կողմից, մյուս կողմի Իրանի ու Ռուսաստանի դեմ:
Ճանապարհի մասին բացահայտորեն հայտարարեց Ջեյմս Օ’Բրայենը:
Դրա համար ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է վերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը՝ ֆորմալ առումով մի որևէ արևմտյան կառույցի միջոցով, ով կապահովի ՛՛ադրբեջանցիների անվտանգությունը՛՛ այդ ճանապարհով անցնելու ժամանակ:
Իրանը դեմ է ՛՛միջին ուղուն՛՛ և հյուս-հարավի միջոցով ցանկանում է խաթարի թյուրքական աշխարհի նախագիծը, մյուս կողմից հյուսիս-հարավ ուղու միջոցով տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, վերահսկողության տակ վերցնի Ադրբեջանը՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրը: Թե ինչ հնարավոր քայլերի կդիմի Իրանը, եթե այդ ՛՛միջին ուղու՛՛ պայմանավորվածությունը ձեռք բերվի, դժվար է կանխագուշակել, սակայն բավականին կոշտ հայտարարություններ արվում են:
Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը: Ըստ հայտարարությունների, Հայաստան կառավարությունը գնում է դեպի ՛՛միջին ուղու՛՛ կերտմանը, իսկ Թուրքիան հույս է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, գուցե Ալիևին դրա համար են հրավրել Թուրքիա, որպեսզի համոզեն:
Ստեփան Դանիելյան
Այս պահին Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճում անվտանգային խիստ միջոցներ են ձեռնարկում, հավաքել են ջրի շշերը:
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները աթոռներն են ստուգում, անգամ լրագրողներին մինչև նիստի սկիզբը թույլ չեն տալիս իրենց հատկացված օթյակում նստել:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու կռավարության հետ հարցուպատասխան, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր կարեւոր անելիք ունեն եւ խնդրել է քաղաքացիներին ժամը 15-ին լինել Բաղրամյան պողոտայում:
Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17֊ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիական պայմանագիրն ունենա կամք և գա այդ նիստին։ Չի ասում, որ ունենա կամք ու չգա այդ նիստին, ի՞նչ է լինելու։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ շարունակելով․
«Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմությունը որևէ նոր բան չի արել. ընդամենը բերել է մի հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել տարիներ շարունակ ելույթներով, հանրահավաքներով, բողոքի ակցիաներով արտահայտած իրենց ասելիքը։ Միակ տարբերությունն այն է, որ այդ ասելիքն այժմ էլ անվանափոխել և կնքել են Գալստանյանի անունով, իսկ նման հայտարարության ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի։
Շատ ավելի կարևոր է այն, որ ԱԺ որևէ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար պետք է նախ ապահովել նիստի քվորումը, որը 54 պատգամավորի ներկայություն է պահանջում, իսկ այս պահին ներկայացված հայտարարության տակ կա ընդամենը 33 ստորագրություն... Էլ չեմ խոսում քվեարկության անհրաժեշտության մասին։
Սա նույնն է, ինչ ընդդիմությունն ասեր, թե իրենք անվստահություն են հայտնում կառավարությանը, և դրա համար պետք է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը միանա իրենց և անվստահություն հայտնի իր իսկ ձևավորած կառավարությանը։
Համաձայնեք, որ սա ծիծաղելի է։
Ամփոփելով` ցանկանում եմ Գալստանյանին տեղեկացնել, որ ԱԺ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թ. ամռանը, իսկ մինչ այդ պետք է կուսակցություն գրանցել կամ համալրել որևէ կուսակցության շարքերը, կազմել նախընտրական ցուցակ, գրել նախընտրական ծրագիր և պատրաստվել ընտրապայքարի։
Ի դեպ Կանադայի անձնագրի հետ էլ հավանաբար մի բան պիտի արվի, կամ գուցե ճշտեք Կանադայի ընտրությունների ժամկետներն ու ընթացակարգերը»։
Ուկրաինայի ամբողջ տարածքում մի քանի ժամում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Նախարարության քարտեզների համաձայն՝ առաջին անգամ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշան է հնչել Մոսկվայի ժամանակով ժամը 03։29-ին։ Օդային ռմբակոծման նախազգուշացումը երկրորդ անգամ հայտարարվել է ժամը 06։15-ից։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ օդային տագնապի հայտարարման ֆոնին պայթյունների ձայներ են լսվել Օդեսայում և Կիևում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։
Իսրայելի անանուն պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը։ Այս առաջարկը Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրի մի մասն էր, որն ընդունվել էր հունիսի 11-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
«Այսօր երեկոյան Իսրայելը միջնորդի միջոցով պատասխան է ստացել ՀԱՄԱՍ-ից։ Իր պատասխանում ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը, որը ներկայացրել է նախագահ Բայդենը։ Նրանք փոխել են բոլոր հիմնական և կարևորագույն պարամետրերը»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։
Մինչդեռ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան, որը ևս հրաժարվել է ներկայանալ, Reuters-ին ասել է, որ պատասխանը վերահաստատում է շարժման այն դիրքորոշումը, որ հրադադարը պետք է հանգեցնի Գազայում ռազմական գործողությունների մշտական դադարեցմանը, իսրայելական ուժերի դուրսբերմանը, պաղեստինյան անկլավի վերականգնմանը և Իսրայելում պաղեստինցի գերիների ազատմանը:
«Մենք կրկնել ենք մեր նախկին դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեծ բացեր չկան: Գնդակն այժմ Իսրայելի դաշտում է», - ասել է ՀԱՄԱՍ-ի աղբյուրը:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն էր տարածել՝ ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման փուլային ծրագրի վերաբերյալ։ Բանաձևին կողմ է քվեարկել 15 երկրից 14-ը։ Բանաձևը կոչ է անում դադարեցնել կրակը, ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին և Իսրայելի բանակը դուրս բերել անկլավից։ Այն նաև մերժում է Գազայի ժողովրդագրական կամ տարածքային փոփոխությունները:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր՝ հունիսի 12-ին սպասվող հանրահավաքին․
«Սիրելի հայրենակիցներ, կարևոր գործ ունենք անելու։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը և ամեն ինչ անել, որպեսզի 15։00-ին Բաղրամյան պողոտան հեղեղվի արժանապատիվ քաղաքացիներով։
Եկեք միասին իրազեկման ակցիա անենք համացանցում՝ սոցիալական ցանցերի մեր էջերում կոչերով հանդես գանք և ամեն ինչ անենք, որպեսզի մեր բոլոր մտերիմները հունիսի 12-ին, ժամը 15։00-ին լինեն Բաղրամյան պողոտայում։ Ի գործ։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- նշվում է Շարժման հայտարարության մեջ։