Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։
Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր ձեւավորած ՊՊԾ-ն: Պատճառը թերեւս նրա կասկածամտությունն է` վստահ չէ, որ մի կառույցը պատշաճ կծառայի: Փորձում է Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արմեն Գասպարյանի նվիրվածությունը եւ մի կառույցով վերահսկում մյուսին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, հայտարարեց, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, որի անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ մեր դեմ պատերազմ են ծրագրել։
Պատգամավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, հայտարարեց, թե դուրս են գալու, կորոշեն՝ երբ։
Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը․
«ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել` ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որեւէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է»։
Ի դեպ, Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, եւ բավականին լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երևան»:
Այո՛, մեծ քանակությամբ զենք է գալիս ՀՀ, բայց համակարգը 2020-ից հետո էապես չի փոխվել.
Ավետիք Քերոբյան․
Մանրամասները՝ Տեսանյութում
Հիմա պատային իրավիճակ է․
Իշխանությունը երկու ելք ունի․
Մանրամասները՝ Տեսանյութում
Ռուսական ռազմածովային ուժերը մոտեցել են ամերիկյան ափերին:
Մոսկվան ՆԱՏՕ-ի երկրի վրա կհարձակվի՞:
Մանրամասները՝ տեսանյութում
Հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկը Բագրատ Սրբազանին նվիրեց գեղանկարիչ Հովհաննես Աղաբաբյանի՝ «Երդում» նկարը։
«Քյարամ, Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ։ ՀՀ քարտեզն է՝ ամբողջությամբ։ Հայ մայրը՝ թուրը քարտեզի վրա դրած։
Գրված է՝ Հայրենիքը ծախողի մերը»,- ասաց շարժման մասնակիցը։
Դեսպաններ, այն, ինչ կատարվում է մեր երկրում, մաղթում եմ, որ կատարվի ձեր երկրներում. Բագրատ Սրբազան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Փաստորեն ժողովրդավարության մասին լոլոներ կարդացող ԱՄՆ-ն այդքան էլ դեմ չէ, որ լուսաձայնային նռնակներով ցուցարարներին փռեն ասֆալտին: Ինձանից լավ են հասկանում, որ Հայաստանում հակառուսականության աճը ամենիևին էլ չի նշնակում ԱՄՆ-ի վարկանիշի բարձրացում:
Առավել ևս 2020 թվականի պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ, թե ինչ շահեր է հետապնդում ԱՄՆ-ն տարածաշրջանում և թե ինչքանով է հուզվում Ադրբեջանի շահերի համար:
ԱՄՆ-ի վարկանիշը չի փրկի անգամ այն միլիոնավոր դոլարների գրանտները, որոնք անխնա բաժանում են՝ ըստ էության գոնգոների վերածված ու իշխանությանը ծառայող ՀԿ-ներին: Փաստացի ԱՄՆ-ն պաշտպանում է Նիկոլի պրոադրբեջանական քաղաքականությունը»:
Կան քաղաքական դերակատարներ ու անձինք, ում հետ պատրաստվում եմ հանդիպել. Բագրատ սրբազան