Live24
Ապրիլի 30, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հնարավոր է պահը գա՝ Ռուսաստան չգնալու մասին էլ որոշում կայացվի»,- այս մասին «Նյուզ»-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Բելառուսի նախագահը պահում ա իրան լկտիի նման, եթե Պուտինն էլ իրան պահի լկտիի նման, ուրեմն էդ նախաձեռնությունը կարող ա առաջանա մեր մեջ:

Հանգիստ կարելի ա ասել, որ Ռուսաստանը շատ վատ ա իրան պահում, որովհետև մեր թշնամի երկրին զենք ա վաճառել։

Ես դա չեմ համարում արգումենտ, բայց, օրինակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում ինչ-ինչ հարցերում Ռուսաստանն իր բարձրության վրա չի գտնվել»,- ասաց պատգամավորը: 

  

Լուիզա Ներսիսյանի ստեղծագործական կյանքում այս շրջանում նորությունների պակաս չի զգացվում: Օրեր առաջ արտերկրից վերադարձած դերասանուհին BRAVO.am-ի հետ խոսել է Միացյալ Նահանգներ այցի, ամերիկյան «Tangerine» ֆիլմում նկարահանվելու մասին եւ ոչ միայն:

«Ամերիկա այցս գործնական բնույթ ուներ. մայիսի 9-ին մասնակցեցի “World Armenian Entertainment Awards” ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ գործնական հանդիպումներ եւ քննարկումներ ունեցա ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի հետ: Իմ եւ Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ «Tangerine» ֆիլմը շուտով միջազգային մի քանի փառատոնի կմասնակցի Անգլիայում եւ Չեխիայում. քննարկում էինք, թե ով որտեղ է ներկա լինելու»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ֆիլմը կմասնակցի նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնին:

Միջազգային շուկայի համար նկարահանված ֆիլմում Լուիզան եւ Արսենը մարմնավորում են հայ ամուսինների.«Առաջարկը ստացել էր Արսենը, որին էլ ասել էին` հայուհու կերպար է պետք: Քանի որ Լոս Անջելեսում էի, նա զանգահարեց ու հարցրեց` կարող եմ 10 օր էլ մնալ, հետո հանդիպեցի ռեժիսորին ու ստացա առաջարկը»,- պատմել է դերասանուհին` նշելով, որ «Tangerine»-ն հայ փախստական ընտանիքի մասին է:

Այս ամիս Երեւանում տեղի կունենա Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմի պրեմիերան: Նա ռեժիսոր Արշո Հարությունյանի «Սկոտչ եւ վիսկի» կինոկատակերգությունում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն.

«Ֆիլմի հիմքում կին-տղամարդ փոխհարաբերություններն են, որը մշտապես արդիական է: Երբեմն սովորական մարդկային շփումը թողած` մենք ընկնում ենք այս ու այն կողմ, բայց փոխարենը պետք է լավ նայենք մեր շուրջը, վերարժեւորենք մեր ունեցածն ու գնահատենք մեր կողքին կանգնած մարդկանց: Ֆիլմից հետո ինքս էլ վերանայել եմ իմ ու կողակցիս հարաբերությունները. գոնե շաբաթը մեկ անգամ կինն ու ամուսինը պետք է անկեղծ զրուցեն, որ ընտանիքն ավելի ամուր լինի. երբեմն կանայք կղզիանում են, ինչն, ըստ իս, շատ վատ է: Հիմա մարդիկ նախապատվությունը տալիս են համացանցային շփմանը, ինչը մարդկային ջերմ ու անմիջական շփումը մղում է երկրորդ պլան»:

Դերասանուհու հավաստմամբ` թեեւ ինքն ու ամուսինը բազմազբաղ են, հաճախ են զրուցում եւ միմյանց խորհուրդներ տալիս.«Ես ու Հրանտն այն եզակի զույգերից ենք, որ մի ուղղությամբ են նայում: Մենք միանման ենք մտածում, նույն հայացքներն ու տեսակետներն ունենք»:

Խոսելով առաջիկա աշխատանքներից` Լուիզան հայտնել է, որ այս օրերին նկարահանվելու է «Վերջին Մոհիկյանը» սերիալում, ինչպես նաեւ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի արկածային կատակերգությունում, որի դերասանական կազմում ընդգրկված են Սոս Ջանիբեկյանը, Անժելա Սարգսյանը, Սերգեյ Դանիելյանը եւ այլք, իսկ նկարահանումները տեղի են ունեցել Շրի Լանկայում. «Վերջին տեսարանները կնկարահանվեն, երբ Հայաստանում եղանակը տաքանա, որպեսզի անհամապատասխանություն չլինի»:

BRAVO.am

Վաղը՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսով հանդես կգա «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Ասուլիսի ընթացքում Սրբազան հայրը կխոսի ընթացիկ զարգացումների և Շարժման գալիք ծրագրերի մասին:

Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համաառաջնորդությամբ գործող ընդդիմադիր շարժման կողմից (պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Քաղաքական գործիչների՝ նույնիսկ սրբազան քաղաքական գործիչների կողմից լրագրողներին սպառնալն անընդունելի է ցանկացած դեպքում ու սցենարում՝ անկախ նրանից, թե ով է լրագրողը, կամ ով է սպառնացողը, կամ որն է խնդրո առարկան»,- գրել է նա:

Նշենք՝ Գալստանյանի խմբի կողմից լրագրողին առնչվող հրապարկման մեջ ասվում է, թե Մկրտչյանը ստեր է տարածել ու նշվում, որ իրենք ոչ ոքի չեն խնայելու:

92 տարեկանում Փարիզի իր տանը մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ Այս մասին Instagram սոցիալական ցանցում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Անուկ Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի և Բեռնարդո Բերտոլուչիի ֆիլմերում, իսկ «Տղամարդը և կինը» ֆիլմում նրա դերը արժանացել է «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի մրցանակի։Դերասանուհին ծնվել է 1932 թվականի ապրիլին Փարիզում։ Ծնվելիս նրան կոչել են Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորանս Դրեյֆուս։ Նա դերասանական վարպետություն և պարարվեստ է ուսանել Bauer-Therond դրամատիկական դպրոցում։

Կինոյում առաջին դերը եղել է 1947 թվականին «Տունը ծովի մոտ» ֆիլմում։ Այդ ժամանակ նա 14 տարեկան էր։ Համբավ է ձեռք բերել 12 տարի անց՝ մարմնավորելով իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի ընկերուհուն՝ Ժաննա Էբյուտեռնին «Մոնպառնաս, 19» ֆիլմում:

Դերասանուհին ծնվել է 1932 թվականի ապրիլին Փարիզում։ Ծնվելիս նրան կոչել են Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորանս Դրեյֆուս։ Նա դերասանական վարպետություն և պարարվեստ է ուսանել Bauer-Therond դրամատիկական դպրոցում։

Կինոյում առաջին դերը եղել է 1947 թվականին «Տունը ծովի մոտ» ֆիլմում։ Այդ ժամանակ նա 14 տարեկան էր։ Համբավ է ձեռք բերել 12 տարի անց՝ մարմնավորելով իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի ընկերուհուն՝ Ժաննա Էբյուտեռնին «Մոնպառնաս, 19» ֆիլմում:

ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի:

Հիշեցնենք, որ 2022 թվականին կալնավորվել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: Միքայել Արզումանյանը սակայն չի ընդունում մեղադրանքը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 388.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.60 դրամ (աճել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.26  դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ):

 Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387  դրամով, վաճառվում է 390-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 409-413 դրամով, վաճառվում է 421-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.38 դրամով, վաճառվում է 4.50-4.89 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.40-4.42 դրամով:

Եվ եթե դուք կրկին համառորեն չեք հասկանում Հայաստանում սկսված պրոտեստի ո՛չ անատոմիան, ո՛չ «սև կարապի էֆեկտը», ո՛չ պրոտեստի ձնագնդի հեռանկարը, ո՛չ չմարման հիմքերը և ո՛չ էլ «թիթեռի թևի շարժի կանոնը», այլ նույն պրիմիտիվ համառությամբ շարունակում եք.

?Սպասել մարման ու քիչ թվով մարդկանց

? Իսկ մարման փոխարեն բախվում ակտիվ պարոտեստի շարժիչ դարձած տասնյակ հազարին մոտեցող կայուն թվին, որը տասով բազմապատկվելու որևէ էական խնդիր չունի
?Հոգևորական լիդերի վրա դնում ձեր աշխարհիկ քիմքի և իբր պահանջների չհամապատասխանումը
? Իսկ իրականում չեք տեսնում սև կարապի քաղաքական էֆեկտը և նրա կողմից իր նկատմամբ սև PR-ի ջարդուփշուրը
? Մտածում եք, որ վախով ու բռնությամբ էլի կոտրեցին
? Իսկ իրականում չեք խորանում, որ դրա արդյունքում դարձան սևից ավելի սև ու զեղծարար և պրոտեստանտ ձնագնդի մեջ մեծ չափով ներառվեցին իրենց նախկինում հավատացողներն ու վստահողները, իսկ կայուն հական չպակասեց, այլ ավելացավ:
? Կարծում եք, որ մարեց ու վերջացավ
? Կրկին չընկալելով , որ միացվել է դանդաղ գործարկման ռումբ՝ թիթեռի թևի շարժով`
Ուրեմն ցավակցում եմ, որ ձեր մտավոր և վերլուծական ունակությունների և քաղաքականության ընկալման ռեսուրսը մի քիչ է բարձր այս իշխունության հավաքական քաղաքական IQ-ից: Շարունակեք մտածել, խոսել այնպես, ինչպես ցանկանում և թելադրում են ձեր կողմից ատվածներն ու անընդունելիները: Նրանք ձեր աչքերին ցուցադրում և ականջներին լսեցնում են այն, ինչը դուք ավտոմատ արտաբերում և իբր տեսնում եք դառնալով հիասթափման և մարման ոչ կամավոր «քաղաքական լոբբիստ»:

P.S. Հեզաճկուն հիասթափվողներ և համառ չհասկացողներ՝ քիչ մը #համբերատար և պասիվ զբաղվեք հականիկոլականությամբ, թե չէ ձեր լատենտ պրոնիկալականության ականջները տեսանելի են: Դուք ձեր գործին, մենք` մեր:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

«Freedom House»-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի երկրորդ փաստաթուղթը։

Այս մասին տեղեկացնում են «Freedom House-Armenia»-ի գրասենյակից։

Տվյալ համառոտագիրը անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը:

Քաղաքականության համառոտագիրը ընդգրկում է մի շարք կարևոր ոլորտային առաջարկություններ:

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախօրեին վերջապես հայտնի դարձավ Շուռնուխի 13 տան շինարարության ավարտի եւ բնակիչներին հանձնելու մասին: Անկասկած շատ լավ տեղեկություն է: Բնակիչները թող վայելեն իրենց տները առողջ եւ խաղաղ: Մի բան միայն հետաքրքիր է՝ ծրագիրը կազմել է 1,21 միլիարդ դրամ: Դա ըստ էության 3 միլիոն դոլար է:

Հարց է առաջանում՝ 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ:

Նշվում է, որ առանձնատան հետ մեկտեղ, բնակիչները կստանան նաեւ անասնագոմ: Անգամ անասնագոմի պայմաններում, 13 տուն ու անասնագոմ 3 միլիոն դոլարո՞վ: Դրա՞ համար էին 13 տունը գրեթե 3 տարի կառուցում:

Հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը»:

 
 

Ֆոտո

Կենդանակերպի ամենակեղծ կանայք

Նոր պառակտում «թուրքական միասնության» մեջ. թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում

Հնդկաստանը որոշում է հնարավոր պատասխանի ձևաչափն ու ժամկետները

Թրամփն իր հաշվին է ոսկեզօծ դարձրել Սպիտակ տան ինտերիերը

ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին

Երևանում մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները մեղավոր ճանաչվեցին

Արագածոտնի մարզում տրանսպորտն առայժմ չի թանկանա, երթուղին էլ չի փոխվի

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Իտալացի կարդինալը չի մասնակցի Հռոմի Պապի ընտրությանը. պատճառը սկանդալն է

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Փաշինյանն Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած