Վրաստանում սեռափոխության վիրահատությունների գովազդի և ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքներ կսահմանվեն:
Մինչև երկու հազար դոլար առավելագույն տուգանքներ է նախատեսվում սահմանել մանկավարժների համար, հայտնում է «Sputnik Վրաստան» տելեգրամյան ալիքը:
Հաղորդվում է, որ Վրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը, որոնք վարչական պատասխանատվություն են սահմանում ոչ ավանդական գենդերային ինքնությունների եւ նույնասեռական հարաբերությունների քարոզչության համար՝ մինչեւ 870 դոլար տուգանքի տեսքով:
Այն դեպքում, երբ նման քարոզչության լսարան կարող են դառնալ անչափահասները, իրավախախտման համար տուգանքը կարող է հասնել հազար դոլարի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել՝ սիսիանցի աշակերտներին ասել է․ «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք․․․
Ինչքա՞ն խաչքար դնենք․․․
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»:
Չի բացառվում, որ խաչքարերի նկատմամբ ատելությունն ու արշավն էլ Ալիեւի եւ մյուս հայատյացների թելադրանքով է։ Խաչքարը քեզ ի՞նչ է արել»:
Լրագրող Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ցավոք չեմ կարողանա մասնակցել Բագրատ Սրբազանի ասուլիսին, ուստի խնդրում եմ ներկա լրագրողներից ով կցանկանա հնչեցնի հարցս։
Պատվելի Բագրատ Սրբազանը հայտարարել է ստի պարտության և ճշմարտության հաղթանակի անհրաժեշտության մասին։ Սա նշանակում է, որ շարժումը բացարձակ անկեղծ պետք է լինի հանրության հետ։ Ուստի հարց է առաջանում, թե ովքե՞ր էին առևանգել Սուրեն Պետրոսյանին, եթե առևանգել են, ապա ինչու՞ հանցագործության մասին հաղորդում չեն տալիս, եթե չեն առևանգել, ապա որտե՞ղ էր նա ու ու՞մ հետ էր շատ երկար զրույց ունեցել։ Եթե այս հարցի մասին բաց ու հստակ չեք խոսում, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ճշմարտության հաղթանակը:
Հ․Գ․ Շատ մեծ հարգանք ունեմ Բագրատ Սրբազանի նկատմամբ ու իր անկեղծության մեկ վարկյան անգամ չեմ կասկածել։ Վստահ եմ այս հարցին անկեղծ կպատասխանի(նախորդ արձագանքը ճիշտն ասած, ոչ մի հարցի պատասխան չտվեց), քանի որ շարժման առաջնորդն (ընտանիքի հայրը) ինքն է ու պատասխանատու է նաև այս դրվագով։ Ովքեր կողմ են այս հարցին տարածեք և գրեք ձեր կարծիքը»։
Կիրանցեցի Գոհար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թերեւս 1-2 ամսից կարող եմ վստահաբար պնդել, որ «ամառային հանգիստս» անց եմ կացրել Ադրբեջանի Հանրապետությունում:
#ՄերսիՔեզՓաշինյանՆիկոլ»:
«Առաջիկա 3-4 ամիսների ընթացքում երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շվեյցարական Weltwoche ամսագրին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք գլոբալ հակամարտությանը։ Երեք-չորս ամսից ավելի չի մնացել»,- ասել է նա։
Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Արևմուտքում այլևս ոչ ոք չի խոսում խաղաղության մասին։ Նրա խոսքով՝ «գնացքն արդեն դուրս է եկել կայարանից և այլևս չի կարող կանգ առնել»։
Վուչիչը նշել է, որ արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին չեն հայտնել այն գինը, որը «բոլորը կվճարեն»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Արևմուտքը սխալվում է իր ենթադրություններում, թե կարող է հաղթել Ռուսաստանին։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին պարտքը 7 միլիարդ դոլարից 12 միլիարդ դոլար է դարձրել, որովհետև, Հայաստանում սկսել են բարեկեցիկ ապրել, պետության մեջ էլ, ինչպես ընտանիքում, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է։
2018-ից հետո Հայաստանում սկսել են բարեկեցիկ ապրել, բայց թարսի նման Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը վատացել է, սակայն ինքը հպարտանում է դրանով։
Սրան հավատացողն առնվազն ոչխար պետք է լինի։
Հայաստանում նրանք շատ են։
Նիկոլ Փաշինյանը կոչ էր զարգացնել ոչխարաբուծությունը, լավ էլ զարգացրել է»:
Աղբյուրը`Ոսկան Սարգսյան
Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը.
Սյունիքում անվտանգային խնդիրը օդում կախված է
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետեւյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։
Ի դեպ, «ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։
Իրականացնելով Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։
Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։
Փաստացի Փաշինյանն, ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր նահատակների հիշատակը, ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։
Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային խորհրդանիշների հետ՝ բանակ,եկեղեցի,պատմություն…
Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։
Թե բա՝ ինչու՞ են խաչքար տեղադրում։
Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում,իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։
Ապագա պատմաբանը սրանց կառավարումն անվանելու է թուրքկան դեսանտի օկուպացիայի սեւ ժամանակաշրջան»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որն այս անգամ տարբերվելու է նախորդներից։ Կուսակցական կանոնակարգի համաձայն՝ քաղաքական ժողովներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ քաղաքական խորհրդի անդամները, այսինքն՝ կառավարության անդամները, ովքեր նաեւ կուսակցական են, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցության քարտուղարը եւ տարածքային խորհուրդների նախագահները։
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների կարծիքով, ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել եւ հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրեւ ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն։
Ուշագրավ է, որ շարքերին ծանուցել են՝ հունիսի 22-ին ժողով է լինելու, տեղի եւ ժամի մասին խոստացել են լրացուցիչ հաղորդել։ ՔՊ-ում կարծում են, որ ժողովից հինգ պակաս են հայտնելու տեղի մասին, որ խուսափեն արտահոսքերից ու տհաճ միջադեպերից։
Ասենք, նախապես հայտարարելու դեպքում սրբազան շարժումը հնարավոր է հարամի, գնա ժողովի վայր, ակցիաներ անի։ Թեեւ ակնհայտ է, որ գերագնահատում են ընդդիմությանը։ Սովորաբար այդ ժողովներն անցկացվում են քաղաքից դուրս։ Նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին:
Կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ, քննարկման օրակարգում լինում են տվյալ պահի առանցքային հարցերը, կամ, ավելի ճիշտ՝ Փաշինյանը քաղաքական «կռուտիտի» «լիկբեզ» է անում ՔՊ-ականների համար, թե որ հարցին ինչպես պատասխանեն դրսում։ Որոշումներ չեն ընդունում։
ՔՊ-ում նաեւ ԱԺ արտահերթ նիստ են նախատեսում, որը կհրավիրեն այդ ժողովից հետո, որպեսզի կիսատ-պռատ, մնացած նախագծերն ընդունեն»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթեթի այսօրվա համարում։