Live24
Մայիսի 03, 2025
Live24

Live24

Լուրեր

Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Չարլզ III-ի հետ Բուքինգհեմյան պալատում լսումներից հետո, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

«Այսօր Թագավորը ընդունեց Պատվավոր սըր Քիր Սթարմեր պատգամավորին և խնդրեց նրան ձևավորել նոր վարչակազմ:

«Սըր Քիրն ընդունեց Նորին Մեծության առաջարկը և նշանակվեց վարչապետ և գանձապետարանի առաջին տերը»,- ասվում է թագավորական ընտանիքի հայտարարության մեջ։

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա։

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։

Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Այս մասին, ըստ lurer.com-ի, հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։

Ալեն Սիմոնյանն ասել է, որ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։

Ըստ մամուլի՝ նոր դեսպանը լինելու է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։

ՌԴ փոխարտգործնախարար  Միխայիլ Գալուզինը մեկնաբանելով Երևանի՝  Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը նշել է.

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը»:

Գալուզինը նշել է նաև, որ Ռուսաստանը գոհ է Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, քանի որ նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը դեսպան է 2022 թվականից։ Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, պարտությունից հետո՝ Պաշտպանության նախարար։ Նրա հրամանով էր հայկական զինված ուժերը դուրս եկել Սյունիքից՝ հնարավորություն տալով Ադրբեջանին տարածքներ վերցնել։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականը։ Այս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։

«Սունակն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել թագավորի հետ և ներկայացրել իր հրաժարականը՝ որպես վարչապետ և գանձապետարանի առաջին պատասխանատու, ինչը Նորին Մեծությունը սիրով ընդունել է», - ասվում է հայտարարության մեջ:

44-ամյա Սունակը հրաժարական է տվել երկրի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հաղթել է ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ։

Առաջիկա րոպեներին նրան կընդունի նաև Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում կառավարություն ձևավորելու մանդատ ստանալու համար։

Սունակը ղեկավարում է բրիտանական կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերի 25-ից՝ դառնալով երկրի պատմության մեջ ասիական ծագումով և հինդու կրոնի առաջին վարչապետը։ Չնայած իշխող Պահպանողական կուսակցության ընդհանուր ջախջախիչ պարտությանը՝ նա անձամբ հաղթեց Անգլիայի հյուսիսում գտնվող իր ընտրատարածքում Համայնքների պալատի ընտրություններում, ինչի արդյունքում՝ կշարունակի մնալ պատգամավոր։

Լևոն Ջավախյանը գրում է.

«ԹԱԿԱՐԴ
ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով։

Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական զարգացումների մասին անխարդախ ճշմարտությունները մենք հակված ենք իմանալու Հեյդար Ալիևից և ոչ Հայաստանի կամակատար իշխանություններից։

Ալիևի գլխում է,  թե  Հայաստանի հանրապետության ներկան, և թե  ապագան։ Փաշինյանը սոսկ հլու հնազանդ Իլհամի իղձերի իրականացնողն է։ Նա թուրքի երազած տղան է։ Եվ սխալ են նրանք, ովքեր նիկոլին համարում են դավաճան։ Նա պարզապես սովորական գործակալ է, թուրք շպիոն, ով թշնամու ծրագիրը գրպանում եկել է  իշխանության և մինչև էսօր  էլ  անշեղորեն էդ շպարգալկով  առաջնորդվում է։

Ինչ է ասում այս պահին Իլհամ Ալիևը։ Նա խաղաղության պայմանագրի կնքումն անհնարին է համարում  Հայաստանի հանրապետության գործող Սահմանսդրության  պայմաներում։ Նիկոլը ուզի, թե չուզի, պիտի շեֆի կամքը իրականություն դարձնի, բայց ո՞նց,-այս է խնդիրը։

Ալիևը նիկոլից պահանջում է Սահմանադրությունից հեռացնել Հռչակագրի հիմնարար դրույթները, փոխել զինանշանը, օրհներգը, միգուցե և դրոշը, մոռացության ենթարկել Եղեռնը, անտեսել Հայոց եկեղեցու բացառիկ դերը մեր կյանքում, վերանայել ազգային գաղափարախոսությունը, Հայոց պատմությունը,  խորհրդանիշներն, ազգայնական կերպարների գոյությունը, իսպառ ջնջել Արցախի գոյությունը մեր հիշողությունից, հնարավորինս ձեռք քաշել մեր ինքնությունից, գենից և սահմանադրորեն երազել այնքան, որքան թույլ կտա թուրքի երազանքը։ Բայց դա ինչպե՞ս վավերացնել սահմանադրական հանրաքվեով։

Չի բացառվում, որ դրան կարող են դեմ դուրս գալ ,նույնիսկ, անենավերջին անուղեղ նիկոլականներն անգամ։

Եվ այսպես... Այստեղ է, որ փայլատակում է նիկոլական իշխանության ուղեղը, մի ուղեղ, որն իսպառ անգործության էր մատնված  երկրի  փրկարարական գործառույթներում։

Այսպես, Սահմանադրության նախագիծը ժողովրդին է ներկայացվում առաջին պլանում ունենալով ոչ այնքան Ալիևի պահանջների կատարումն, որքան Եվրոմիությանը միանալու դրույթները` նպատակ ունենալով  հանրաքվեով համահայկական երջանկության քողի տակ սղացնել թշնամյաց ծրագրերի իրականացումը։ Նման կերպ, հարկավ, կարելի է չձախողել նոր Սահնանադրության ընդունումը. Ո՞վ չի ուզենա, մի հանրաքվեով  մուտք գործել զարգացած ժողովուրդների ընտանիք...

Դա կուզեի նույնիսկ ես, որքան էլ հանրության մեջ  հայտնի եղած լինեմ ռուսական կողմնորոշումով։ Բայց դրա, իրականացումը ֆիկցիա է, կեղծիք։ Բոլորը գիտեն, որ Եվրոպան պատրաստ չէ գրկաբաց ընդունելու մեզ, ինչպես չընդունեց Վրաստանին, նույնիսկ Ուկրաինային, որը պատերազմի դաշտում կյանք է տալիս հանուն Արևմուտքի։ Դեռ ավելին, նրանք չեն երաշխավորում անգամ մեր անվտանգությունը։Դա գիտեն նաև մեր իշխանությունները, բայց նրանց առջև  խնդիր է դրված` հրաժարվել ազգային կաղապարներից, լեզու գտնել թուրքերի հետ, անհարիր համարել Ռուսաստանի գոյությունը Հարավային Կովկասում, իմանալ և գործել այնպես` ինչպես կկամենա Թուրքիան, քանզի Արևմուտքը Կովկասում հանդես է գալիս հենց Թուրքիայի դեմքով։ Դրանով են առաջնորդվում Արևմուտքի և Թուրքիայի ջանքերով հավաքագրված նիկոլական իշխանությունները։ Այս պահին խնդիր է դրված փոխել  Սահմանադրությունը, հրաժարվել ազգային արժեքներից, Աստծո նվեր  խորհրդանշից` Մասիսից, Արարատյան երազանքներց, ինքնությունից... Բայց ո՞նց...

Ոչ, նիկոլիզմն այնքան էլ ապուշ չէ, որքան կարծում ենք.

ԴՐԱ  ՀԱՄԱՐ ԷԼ ԾՈՒՂԱԿ Է ՀՅՈՒՍՈՒՄ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՔՈՂՒ ՏԱԿ`  խորամանկ և ազգադավ»:

Հայաստան այցը մեզ թույլ տվեց ավելին իմանալ, այն ինչ իմացանք հաստատեց, որ դժվարին հարևանության մեջ է գտնվում Հայաստանը, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։

ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որոնք փորձում են ազատ շնչել ու ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։

Սենատորի խոսքով, այս տարածաշրջանում տեսնում են այն ուժերին, որոնք փորձում են իչիք դարձնել ազատությունն ու ժողովրդավարությունը, իսկ ՀՀ-ն այս հարցում մեծ վճռականություն է ցուցաբերում՝ դա թույլ չտալու համար․ «ՀՀ-ն և հայ ժողովուրդը խաղաղություն են ուզում»։

«Զգուշացե'ք, որ «ռուսական մեծ արջը» չփորձի գերակայող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ 24n3ws-ի տեսանյութում։

 

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հուլիսի  6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին նույնքան կնվազի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։

Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։

Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ եւ կոնկրետ պատժամիջոցներ սկսել:

Անգամ բարձրացվել է հարց, որ ներքին զանգերը չեն փրկելու ոչ մեկի, կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն եւ տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ:

Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների եւ հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ կառավարությունից սպառնալիքներ են ստացել, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում, որ Փաշինյանը ընդառաջի իրենց պահանջին։

Կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսեւորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց»:

Ֆոտո

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ, Ադրբեջանի և ՉԻՆԱՍՏԱՆԻ միջև ստորագրված «հայտարարությունը»

Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը. Զելենսկի

Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ուժերին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար. Սերգեյ Կոպիրկին

Հաղթանակի օրն Ուկրաինայի կողմից սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ Մեդվեդև

Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զnհվшծ ընկերներիս գերեզմшններին. Սերժ Սարգսյան

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է Բաքու