Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան
Մայիսի 04, 2025

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

«Թրամպը գրոհում է Վատիկանը: ԱՄՆ նախագահ Թրամպը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է՝ Հռոմի Պապի հանդերձանքով, Սուրբ Աթոռի գահին:
Սա կդիտարկվի թերեւս պարապ էպատաժ կամ խելագարություն: Գործնականում, Թրամպը արտացոլում է պայքարը Վատիկանի՝ նոր Պապի համար, որը լինելու է աննախադեպ թեժ: Իհարկե այդ թեժությունը չի արտահայտվի այնպես, ինչպես օրինակ ներքաղաքական պայքարները,բայց կլինի ցանկացած ներքաղաքական պայքարից ավելի սուր»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Հենց նախօրեին, անդրադառնալով Գերմանիայի մասին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գրառմանը, նշեցի, որ այդտեղ կարող ենք դիտարկել նաեւ հենց պայքարը Վատիկանի համար: Եվ ահա, հաջորդիվ՝ Թրամպն իր հրապարակած լուսանկարով:

Իհարկե սա ամենեւին զարմանալի կամ անսպասելի չէ: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը ունի առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն, հետեւաբար շատ կարեւոր է, թե ո՞վ է այդ առաջնորդը, ի՞նչ գաղափարական հոսանքի կամ արժեհամակարգի կրող է նա, արեւմտյան-կաթոլիկ աշխարհի ինչ բեվեռ է ներկայացնում: Ընդ որում, բնականաբար երկրորդական չի լինելու եւ այն՝ վերը նշածիս համատեքստում, թե նա ինչպես է պատկերացնում ոչ միայն այսպես ասած ներկաթոլիկ հարաբերությունները, այլ նաեւ համաշխարհային տնտեսա-քաղաքական հարաբերություններն ընդհանրապես:

Թրամպը իր լուսանկարոց թափանցիկ ազդակ է հղում, որ մտադիր է բավականին հաստատուն ու համառ պայքար մղել Սուրբ Աթոռի գահակալի ընտրության հարցում՝ իր համար ընդունելի թեկնածուի առաջմղման եւ ընտրության համար: Բնականաբար, Եվրոպայում իրենց դոմինանտությունը առնվազն առայժմ պահպանող լիբերալ-գլոբալիստ-«ֆունդամենտալիստ» ուժերը փորձելու են պապական գահը դնել իրենց վերահսկողության ներքո:

Ընդ որում, այդ իմաստով, նախկին Պապի ժամանակաշրջանը թերեւս խոշոր հաշվով հնարավոր էր դիտարկել «հիբրիդային», իհարկե որոշակի «լիբերալ» թեքվածությամբ:

Այժմ սակայն, «հիբրիդային» տարբերակը թվում է ավելի քիչ հավանական, քանի որ ինքնին լայն առումով բավականին վճռորոշ է դիմակայությունը երկու թեւերի միջեւ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը ցույց է տվել Կրեմլի իր բնակարանը և պատմել թոռների մասին

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Աշխարհի ամենահարուստ ներդրողներից մեկը լքում է պաշտոնը. Բաֆետի դարաշրջանն ավարտվում է

Telegram-ում խմբային զանգերի հնարավորություն է ստեղծվել

Տեսակետը, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին այն վերադարձնի մեզ, ուղղակի աբսուրդ է. Սերժ Սարգսյան

Ֆրանսիայի հրապարակում բախվել են Nissan Sentra-ն և Mini Cooper-ը. կա 5 վիրավnր

Ռումինիայում այսօր նախագահական ընտրություններ են

Աբովյան-Առինջ երթուղին սպասարկող թիվ 48 «Газель»-ը բախվել է երկաթե սյանն ու գազախողովակին. կա 6 վիրավոր

ԱՄՆ-ում գործարկվում է առաջին առևտրային ինքնավար բեռնատար ծառայությունը

Հnւթիները hարվшծել են Թել Ավիվին. «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքները մայիսի 4-ին

Ուզո՞ւմ եք իմանալ, թե Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիները երբ որոշեցին, որ մեր ժողովրդին կարելի է այլևս լուրջ չընկալել․ Մելիք-Շահնազարյան

Կալիֆոռնիայում փոքր ինքնաթիռն ընկել է տան վրա, կա զnh

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին