Microsoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։
Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», - ասվում է Microsoft-ի աջակցության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Skype հարթակը գործարկվել է 2003 թվականին և Microsoft-ի կողմից ձեռք է բերվել 2011 թվականին։