Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ մշտապես գլխավորել է հայկական պատվիրակությունը։ Այս տարվա բացակայության պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, նրա հակառուսական հայտարարություններն են: Ռուսաստանի երբեմնի սիրելի պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, ով ջերմ հարաբերություններ ուներ ռուսական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում: 

Մեր աղբյուրների վստահեցմամբ՝  երկուստեք է այդ վերաբերմունքը, ինքն էլ ինչ-որ պահից հակառուս է դարձել եւ իր չսիրած սորոսական շրջանակների հետ ձուլվել։ Բացի դա, գրել էինք, որ ներիշխանական վերադասավորումներ են ընթանում՝ աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց: Դեպի Պուտինի գիրկը նետվող Նիկոլ Փաշինյանին փորձում են հակակշռել Արեւմուտքին փարվող Ալեն Սիմոնյանով։


Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից:

Եվրոպական երկրներում, ավելի քիչ՝ ԱՄՆ-ում, ընդդիմությունը երկար տարիներ ասոցացվում էր Սովետական Միության հետ՝ որպես սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսության կրող:

Սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրներում ընդդիմությունը կորցրել էր արտաքին քաղաքական նշանակությունը, որովհետև գործող գրեթե բոլոր հիմնական ուժերը գլոբալ առումով միևնույն դոկտրինալ հենքի վրա էին:

ԵՄ-ում և մասամբ՝ ԱՄՆ-ում, իրավիճակը փոխվեց ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ ուժերի ազդեցությունների մեծացմամբ, որոնց դիրքորոշումները միջազգային հարցերում սկսեցին տարբերվել մեյն-սթրիմից, և առաջացավ գայթակղություն՝ պիտակավորել այս կամ այն ուժին կամ գործչին՝ որպես «Պուտինի մարդ», «Չինաստանի լոբբիստ» և այլն: Իսկ այն երկրներում, որտեղ նոր ուժերը հասել են իշխանության, ինչպես, օրինակ, Հունգարիայում, ընդդիմությունը սկսեց դիտարկվել՝ որպես «սորոսական», «բրյուսելյան»կամ «վաշինգտոնյան»:

Հետխորհրդային տարածքում և Բալկաններում իշխանություն-ընդդիմություն հակամարտող զույգերից այս կամ այն արտաքին քաղաքական վեկտոր թողնում էր և առ այսօր, որպես կանոն, թողնում է իր ազդեցությունը: Օրինակ, Սերբիայի նախագահ Վուչիչին, որի կուսակցությունը, ի դեպ, ԵԺԿ անդամ է, հակադրվում են առավել արևմտամետ ուժեր: Ռուսաստանի «ոչ համակարգային» ընդդիմությունն ամբողջությամբ Արևմուտքի հովանու ներքո է:

Արևմուտքն անթաքույց սատարում է նաև Բելառուսի ընդդիմությանը, ուկրաինական ընդդիմությունը նույնպես ամբողջությամբ արևմտամետ է: Ռուսաստանն իր հերթին՝ այս կամ այն կերպ ասոցացվում է Մոլդովայի մի շարք ընդդիմադիր շրջանակների հետ:

Հաշվի առնելով Հարավային Կովկասի դերակատարումը, փորձենք հասկանալ՝ ինչպիսի գեոպոլիտիկ «հրապուրանք» ունեն ընդդիմությունները մեր տարածաշրջանի երկրներում:

1. Թուրքիա

Հիշո՞ւմ եք, թե ինչ աժիոտաժ էր համաշխարհային մամուլում Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ կապված, որոնցում գործող Էրդողանին հակադրվում էր էլ ավելի ատլանտյան համբավ ունեցող թեկնածուն: Վստահ եմ, շատ-շատերն արդեն մոռացել են նրա անունը՝ Քըլըչդարօղլու:Այս օրինակը դասական է. Արևմուտքը ճնշում գործադրեց Էրդողանի վրա, հասցրեց գագաթնակետին, կորզեց Էրդողանից խոստումներ և զիջումներ և «բարեհաջող բրախեց» արևմտյան թեկնածուին:

2. Վրաստան

2003 թվականից եվրոպական ուղղությունը նախընտրած մեր հարևան պետության ներսում Սահակաշվիլու օրոք Մոսկվան փորձեց ձևավորել սեփական ազդեցությունն ընդդիմության վրա (հիշո՞ւմ եք ՌԴ նախագահի հանդիպումը Նինո Բուրջանաձեի հետ), սակայն չհաջողեց:Երբ Վրաստանում իշխանության եկավ առավել հավասարակշռված և չափավոր քաղաքական ուժ, վրացական ընդդիմության գեոպոլիտիկ սպեցիֆիկան փոխվեց, և վրաց այսօրվա ընդդիմությունն ամբողջությամբ վայելում է արդեն հենց Արևմուտքի անթաքույց աջակցությունը՝ քաղաքականից մինչև քարոզչական:

3. Իրան

Հաշվի առնելով այս պետության սպեցիֆիկան՝ երկրի ներսում բացահայտ արևմտամետ քաղաքական ուժեր չեն գործում, թեպետ տարաբնույթ ծայրահեղականներին (քրդական, բելուջական, արաբական, թյուրքական) հաճախ ասոցացնում են հենց Արևմուտքի որոշ շրջանակների հետ:

Դրա փոխարեն՝հակաիսլամական իրանական վտարանդի կառույցներն ունեն արևմտյան աջակցություն:

4. Ադրբեջան

Այստեղ բռնապետական ռեժիմը հաջողությամբ ճնշում է ընդդիմության երկու թևերին՝ իսլամական և ազատական: Իսլամական ընդդիմությաննԱլիևն Արևմուտքում ներկայացնում է՝ որպես իրանամետ, ինչը գրեթե քարտ-բլանշ է նրանց ջախջախելու համար:Ինչ վերաբերում է «լիբերալ» ընդդիմությանը, ապա մոտ 250 քաղբանտարկյալների գոյություննադրբեջանական բանտերում, ազատ մամուլի բացահայտ ճնշումը, հակաժողովրդավարական ընտրությունները, տոտալ կոռուպցիան թեպետ մշտապես ֆորմալացվում են տարաբնույթ միջազգային զեկույցներում և բանաձևերում, սակայն ռեալ քաղաքական ազդեցություն չունեն Արևմուտքի կողմից Ալիևի հետ կառուցվող հարաբերություններում: Կարճ ասած, Ալիևի հետ գլոբալ լեզու են գտել, իսկ ընդդիմությանը բաժին են հանել զեկուցային թուլափայ: Ալիևի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակնամբողջությամբ բավարարում է նաև պաշտոնական Մոսկվային, ով այլ քաղաքական շրջանակների հետ աշխատելու կարիք չի էլ տեսնում:

5. Եկանք-հասանք Հայաստանին

Հայաստանի Երկրորդ և հատկապես Երրորդ նախագահների օրոք սրվող գեոպոլիտիկ զարգացումներին զուգընթաց՝ մեր երկրում գործում էին թե՛ հյուսիսամետ, թե՛ արևմտամետ համբավ ունեցող ընդդիմություններ, որոնց ֆոնին իշխանությունը վարում էր պետական շահերից բխող ցենտրիստական, հավասարակշռված քաղաքականություն:

2018թ.-ի նիկոլական կործանարար ավանտյուրաներկու բևեռների համար էլ դիտարկվեց՝ որպես «հնարավորությունների պատուհան», ինչը հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին (հիշո՞ւմ եք Երրորդ նախագահի խոսքերը՝ «Ես պարտվել եմ շատ ավելի հզոր ուժերի…»):

2020թ.-ից հետո Հայաստանում ստեղծվել է զավեշտալի իրավիճակ: Նիկոլից էլ ավելի «արևմտամետ» շրջանակները հիմնականում ինկորպորացված են այսօրվա ռեժիմի մեջ՝ բոլոր մակարդակներում՝ ԱԽՔ, ՔՊ խմբակցության մի մասը, որոշ մեդիաներ և ՀԿ-ներ: Նրանք ոչ թե ընդդիմություն են Նիկոլին, այլ նրա հսկիչները՝ ներսից:

Ինչ վերաբերում է տիտղոսային ընդդիմությանը, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր շարժումներին, ապա մի կողմից՝ իշխանությունները համառորեն պիտակավորում են նրանց՝ որպես «պրոռուսական», մյուս կողմից՝ մեր ընդդիմությունը չի ունեցել և չունի որևէ արտաքին սատարում որևէ ուժի կենտրոնից, այդ թվում՝ Կրեմլից:

Փաստացի Հայաստանի ընդդիմության քաղաքական օրակարգը, որը խարսխված է սեփական ազգի շահերի վրա, չի համընկնում և ոչ մի արտաքին բևեռի ծրագրերի հետ: Ավելին, Փաշինյանի վարած քաղաքականությունը շարունակում է ձեռնտու մնալ բոլորին՝ անկախ պարբերական էմոցիոնալ պոռթկումներից և գեոպոլիտիկ լիրիկայից:

Արևմուտքն ինդուլգենցիա է տվել Նիկոլին ներքաղաքական ճնշումների և վակխանալիայի համար, իսկ Մոսկվային այս գործոնն այս փուլում չի հետաքրքրում: Գլոբալ խաղացողները հանգիստ խաղում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գործող ռեժիմների հետ: Արևմուտքը կարթնանա միայն, եթե Նիկոլը գցի նրանց, իսկ Մոսկվան՝ երբ Նիկոլն ուղիղ սպառնալիքներ առաջացնի Ռուսաստանի անվտանգությանը: Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է միայն հայ ժողովրդին: Հայաստանի կործանումը կանխելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախևառաջ այն պատճառով, որ լիովին չի lգիտակցում իր կործանումը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

09.07.2024թ.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։

Վահե Հովհաննիսյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ այգետնակ, որը ձեռք է բերվել 2020 թվականին եւ գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

ՀՀ ֆինանսների նախարարը հաշվետու տարվա սկզբին հայտարարագրել է 2 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։ Մեքենաները TOYOTA մակնիշի են՝ 2007 եւ 2006 թվականների արտադրության, ձեռք են բերվել 2015 եւ 2019 թվականներին։ Նախարարը մոտոցիկլետը ձեռք է բերել 2012 թվականին, այն 1995 թվականի արտադրության է` TRANSALP V600 PD06 մակնիշի։ 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենան հաշվետու տարում նախարարը վաճառել է 25 մլն դրամով։ Տարեվերջին նախարարն ունեցել է 1 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։

Նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 4 մլն դրամ եւ 4 հազար 937 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 126 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հարկ է նշել, որ Հովհաննիսյանը հաշվետու տարվա եկամուտների մեջ չի հայտարարագրել վաճառված մեքենայի գործարքից ստացած 25 մլն դրամը։

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար։

Վահե Հովհաննիսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝ նա ունի նաեւ ձեռք բերված բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ Բանն այն է, որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։ 2022 թվականի հաշվետու տարում «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը դեռ առկա էր, սակայն 2023 թվականի հաշվետու տարվա «եկամուտների, ստացված վարկերի եւ փոխառությունների» բաժնում 1 մլն դոլար վարկը անհետացել է՝ գրեթե 400 մլն դրամ եւ ավելի։

Հարցական է, թե մեկ տարում ուր է անհետացել ՀՀ ֆինանսների նախարարի 400 մլն դրամ վարկը։



 

 

հ

հ

գ



Նշենք նաեւ` ՀՀ ֆինանսների նախարարի՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալներում եւս ինչ-որ բան այն չէ։

2021 թվականին Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 6-ն էին՝ կինը եւ 5 երեխաները։

2023 թվականի հայտարարագրում Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 4-ն են՝ կինը եւ 3 անչափահաս երեխաները։

Համաձայն ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ Հովհաննիսյանի մեծ դուստրը բնակվում է նույն հասցեում, որտեղ գրանցված է նախարարը, սակայն դուստրը չկա հոր՝ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրում։

Վերոնշյալ հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակին՝ պարզելու հայտարարագրում առկա անճշտությունները, սակայն վերջինս նշեց, որ մեր հարցերին պատասխաններ ստանալու համար պետք է գրավոր հարցում ուղարկենք. մենք, իհարկե, գրավոր հարցումը անպայման կուղարկենք, իսկ մինչ այդ կից ներկայացնում ենք փաստաթղթերի պատճենները, որոնք նախարարի հայտարարագրից են»:


 

հ

հ



Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց եւ քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։

Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։ Իսկ Փաշինյանն ինքնուրույններին չի սիրում:

Սրանով է պայմանավորված, որ բացահայտվող «հանցագործությունները» նրա շրջապատի հետ են կապվում: Վերջինն Արաբկիրի թաղապետն էր, ում տնային կալանք տվեցին:

Առաջիկայում կարող են նոր սկանդալային բացահայտումներ լինել, որոնք հող կնախապատրաստեն անվստահության համար։ Օրենքը քաղաքապետին ընտրվելուց հետո 1 տարվա իմունիտետ է տալիս, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 10-ը նա անձեռնմխելի է։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն, Ավինյանն Արամ Սարգսյանի եւ Վարդան Ղուկասյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Փաշինյանը համոզում է, որ պոռնկաբարո կյանքով կարող ենք լավ ապրել, կործանվելու ենք, եթե իրեն լսենք

Տեսանյութ

 

«Ակադեմիական քաղաք»-ը մի քանի տրիլիոնի ծրագիր է, Երևանի 17-րդ թաղամասի հարակից հատվածում կտեղակայվի

Տեսանյութ<

ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն, սուտ է և ուղղված է ԼՂ-ի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել:

«Պարոն Արմեն Գրիգորյանը, (ՀՀ ԱԽ քարտուղար) իր աղմկահարույց հայտարարությամբ Ռուսաստանին վերագրեց ԼՂ կորստի, հանձնման պատասխանատվությունը։

Ռուսաստանը հայտնվեց շատ բարդ, ես կասեի հիմար վիճակում, քանի որ կողմերի, նախևառաջ հայկական կողմի խնդրանքով ԼՂ-ում տեղակայելով իր խաղաղապահներին, Մոսկվան հետագայում չստացավ  խաղաղապահներին գործելու հնարավորություն տվող մանդատ:

Եվ ամենակարևորը, 2022-ին ՀՀ վարչապետն արևմտյան մայրաքաղաքներում հրապարակավ հայտարարեց, որ ԼՂ-ն Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է նա:

«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», – այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

«Բայդենի հետ իմ բազմաթիվ զրույցներից ես կարող եմ միայն եզրակացնել, որ նա այս գագաթնաժողովը շատ լավ է նախապատրաստել։ Այնպես որ, կարծում եմ՝ սա շատ հաջողված հավաք է լինելու»,- ասել է Շոլցը։

Հունիսի 11-28-ն անցկացվել են 2023-2024թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։

Հունիսի 25-ի դիմորդները քննություն են հանձնել՝ «Աշխարհագրություն», իսկ 28-ին՝ «Հայոց պատմություն» առարկաներից։

Արդեն կատարվել է 2024թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը, համաձայն որի՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1320 դիմորդ, քննությանը մասնակցել է 1224-ը, միջին միավորը եղել է 11.98-ը։

ԳԹԿ և 168.am-ի փոխանցմամբ՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել 242 հոգի կամ մասնակիցների 19.8 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 168 դիմորդ կամ մասնակիցների 13.7 տոկոսը։ Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 92 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 71, և 20 միավոր՝ 5 դիմորդ։

2023 և 2024թթ. միասնական քննությունների արդյունքների համեմատությամբ պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է 557 դիմորդ, երկրորդ փուլում՝ 1084. 2024թ. մասնակիցների թիվը եղել է 1059 և 1224։

7.5-ից ցածր միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 68, իսկ երկրորդ փուլում՝ 223 դիմորդ։ 2024թ. առաջին փուլում 7.5-ից ցածր միավոր հավաքել է՝ 263, իսկ երկրորդ փուլում՝ 242 դիմորդ։

18-20 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 161, երկրորդ փուլում՝ 160 դիմորդ։ 2024թ. 18-20 միավոր հավաքել է՝ 147, իսկ երկրորդ փուլում՝ 168 հոգի։

«Աշխարհագրություն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է՝ 84, մասնակցել է 74 դիմորդ։

Միջին միավորը եղել է 9,69-ը։ 7.5-ից ցածր միավոր հավաքել է 26 հոգի կամ 35,1 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 1 հոգի կամ 1,4 տոկոսը։
Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 1 դիմորդ, իսկ 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել։

Երբ կատարում ենք 2023 և 2024թթ․ միասնական քննությունների արդյունքների համեմատություն, պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 30, երկրորդ փուլում՝ 89 դիմորդ։ Իսկ 2024թ. առաջին փուլում՝ 56, երկրորդ փուլում՝ 74 դիմորդ։ 7,5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 2, երկրորդում՝ 14 դիմորդ։ 2024թ.։ 7,5-ից ցածր միավոր հավաքել է՝ 10, երկրորդում՝ 26 դիմորդ։ 18-18.75 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 6, երկրորդ փուլում՝ 4 դիմորդ։ 2024թ. առաջին և երկրորդ փուլերում ընդամենը 1 հոգի է հավաքել 18-18.75 միավոր։

Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 15։03-ին։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ Կ․ Ո․ ծնված 1977 թ․)․ պայթել է ավտոմեքենայում գտնվող երկու գազի բալոն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ո․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։31-ին։ Բեռնատարն այրվել է։

Ֆոտո

Վստահեք տիեզերքի հուշումներին. Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսի երկրորդ կեսից կկարողանան լուծել ֆինանսական ու նյութական խնդիրները

133 կարդինալ ները ժամանել են Վատիկան՝ նոր պապին ընտրելու

Ինչպես է Սերժ Սարգսյանը մերժել Ֆրանսիայի նախագահին․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ (տեսանյութ)

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

«Պատիվ ունեմ»-ը սկսելու է Նիկոլի իմպիչմենտը, իսկ Քոչարյանի պատգամավորները նրա փոխարեն մեզ են մերժում

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է մշակույթի տուն տրամադրել «Վերջին Սպարապետը» ցուցադրելու համար

Ուկրաինայի հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել այն երկրներին, որտեղից կարող են հարձակումներ գործել իր վրա

Մոսկվայի բնակչությունը հասել է 13,3 միլիոնի. Սոբյանին

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

«Իմպիչմենթի դեմ հանդես եկող գործիչները անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից». Էդգար Ղազարյան

«Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով». Հովասափյան

Արտաշատում ու հարակից գյուղերում կարկուտը վնասել է ծիրանի այգիները. գյուղատնտես