Live24
Մայիսի 03, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Հուլիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Շուշայում (Շուշի) ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները։ Կողմերն անդրադարձել են նաև թուրք-ադրբեջանական համագործակցությանը և թյուրքական աշխարհի միասնության կարևորությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Հայաստանի տարածքով անցնող երթուղին լուրջ այլընտրանք է Իրանին` Սև ծով արագ հասնելու համար։ Այս մասին, 168.am-ի փոխանցմամբ, այսօր ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Ուզում եմ ասել, որ այս ճանապարհը չի փոխարինում մեկ այլ Իրանից դեպի Սև ծով գնացող ճանապարհի (նկատի ունի Ադրբեջանով անցնող ճանապարհը), մեկը մյուսին լրացնում են, այլ ոչ թե փոխարինում, բայց Հայաստանով անցնող ճանապարհը նվազում է 2 օրով»,- ասաց նա։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանով անցնող Ագարակ– Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Նա հավելեց, որ շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարարական աշխատանքների մրցույթի մեկնարկը, իսկ դրանից հետո կլինի դեպի Սիսիան ճանապարհի կառուցումը։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ-ի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում:

Նախագիծն իրենից ներկայացնում է 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը պետք է կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև՝ Իրանի և Ռուսաստանի միջոցով: Միջանցքի թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա բեռ է։ Ընդ որում, Երևանը «Հյուսիս-հարավ» միջանցքի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել դեռ հեռավոր 2004 թ-ին։

Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ «Հյուսիս– հարավ» ավտոմայրուղով։ Այսպես Հնդկաստանից ապրանքները կարող են տեղափոխվել Իրան, այնուհետև՝ Հայաստան և արդեն այստեղից՝ Ռուսաստան (նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Դա Հայաստանի համար համագործակցության հնարավորություններ կբացի համաձայնագրի մասնակից մյուս երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Օման, Ղազախստան, Բելառուս և այլն) հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և այլ հարցերի առումով։

Մեծ Բրիտանիան արմատական փոփոխությունների շեմին է:

Ըստ երևույթին ընտրությունների արդյունքում ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը ստանում է ճնշող մեծամասնություն՝ 410 ձայն հնարավոր 650 ից, իշխող կոնսերվատորները ստանում են 131 ձայն, լիբերալ դեմոկրատական կուսակցությունը 61 ձայն և սենսացիոն լուր...13 ձայն ստանում է ռուսամետ «Բարեփոխումների» կուսակցությունը՝ Նայջել Ֆարաջի գլխավորությամբ, ով նախորդ տասնամյակում առաջ էր մղում Brexit-ի գաղափարը, վառ արտահայտված եվրասկեպտիկ է եւ անձնուրաց աջակցում է Ռուսաստանին։

Սյսպիսով, լեյբորիստները 2001 թվականից ի վեր ստանում են ամենաշատ ձայները և վերադառնում են իշխանության։

Կարելի էր արդեն միանշանակ պնդել, որ Ֆրանսիայից հետո հերթը հասավ նաև Բրիտանիային քաղաքական փոփոխությունների մասով։

Իմիջայլոց, մի քանի խոսք Մեծ Բրիտանիայի ընտրական համակարգի մասին: Մեծ Բրիտանիայում կա 650 շրջան - յուրաքանչյուրը մեկ ներկայացուցչի իրավունքով։ Յուրաքանչյուր ընտրատարածքում հաղթող է համարվում նա, ով հավաքել է առավելագույն ձայներ՝ անկախ տարբերությունից կամ տոկոսից: Հետաքրքիր է, որ ծայրահեղ աջ կուսակցությունը, ինչպիսին է Նայջել Ֆարաջի «Բարեփոխում» կուսակցությունը, նվազեցնում է չափավոր աջ պահպանողական թեկնածուների հնարավորությունները, ինչը իրականում նպաստեց Լեյբորիստական կուսակցության հաջողությանը:

Մի հետաքրքիր երանգ․ Բրիտանական Խորհրդարանում ամենամեծ կուսակցության վերահսկողության տոկոսը հաճախ գերազանցում է բնակչության կողմից նրա աջակցության տոկոսին։ Եվ հիմա ոչ պակաս հետաքրքիր պայքար կսկսվի Մեծ Բրիտանիայում. ո՞վ կգլխավորի պահպանողական կուսակցությունը ներկա վարչապետ Րիշի Սունակի փոխարեն։

Ֆրանսիան, իսկ հիմա Մեծ Բրիտանիան շարժվում են դեպի Արևելքի (Ռուսաստան, Իրան, Չինաստան) հետ հարաբերությունների վերանանյում, իսկ Հայաստանի «թազա» փրկիչները շարժվում են դեպի Արևմուտք։

Լրիվ գժանոց է։

Արման Աբովյան

«Սրբազան պայքարը» հայտարարում է. «Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք մեկ ժամ անց՝ 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Միասին նշելու ենք ՀՀ Սահմանադրության օրը։

Հավաքի ընթացքում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հանդես կգա՝ «Ազգայինը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում» խորագիրը կրող զեկույցով։ Բագրատ Սրբազանն, իր հերթին, անդրադառնալու է մի շարք օրակարգային հարցերի, խոսելու Սրբազան Պայքարի ընթացքի մասին։
Բոլորին սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած հայկական մեծ պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել «Ավանդույթների ժառանգներ» համառուսաստանյան փառատոնի բացմանը:

Առաջին անգամ մասնակցում են երեխաներ Հայաստանից։ Այցի շրջանակներում հյուրերը, որոնց թվում են Հայաստանի և Ռուսաստանի դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, եղել են Ֆերպոնտի վանքում: Նրանք նաև այցելել են «Կորաբելի Պրիոնեժյա» կադետական դպրոց և փառատոնի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես:

Դե, իսկ երկու գործընկերների՝ Արշակյանի և Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վորոբյովի ոչ պաշտոնական զրույցը տեղի է ունեցել մոտորանավակով զբոսանքի ժամանակ։

Ֆրանսիական ոստիկանությունը 51 հարձակում է գրանցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:

«Այս քարոզարշավը կարճ էր՝ ընդամենը երեք շաբաթ, բայց մենք արդեն գրանցել ենք հարձակման 51 դեպք՝ թեկնածուների նկատմամբ, նրանց պատգամավորների կամ կուսակցական ակտիվիստների նկատմամբ, իսկ դա ֆիզիկական ագրեսիա է, որը հաճախ հանգեցնում է շատ լուրջ հետևանքների։ Մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում»,- ասել է նախարարը։

Դարմանենը հավելել է, որ հարձակումների թիրախ են դարձել ինչպես աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության անդամները, այնպես էլ ձախակողմյան քաղաքական գործիչները: Նրա խոսքով՝ ավելի քան 30 ձերբակալություն է իրականացվել։ Նախարարը հույս է հայտնել, որ պատիժը կլինի ամենախիստը։

Մասնավորապես, մի քանի հոգի հարձակվել են Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոյի և նախագահական «Վերածնունդ» կուսակցության ակտիվիստների վրա, երբ նրանք երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ պաստառներ էին փակցնում Օ դը Սեն դեպարտամենտում:

Նաև հունիսի վերջին հարձակում էր իրականացվել աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության պատգամավորության թեկնածու 68-ամյա Էրվե Բրեյի նկատմամբ, ով հոսպիտալացվել էր։

Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Ազգային հանրահավաք» կուսակցությունը Հանրապետական կուսակցությունից իր դաշնակիցների հետ միասին հավաքել է քվեների 33,15 տոկոսը։ Ձախ Նոր Ժողովրդական Ճակատ կոալիցիան ստացել է 27,99%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20,04%: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի էջում հրապարակված լուսանկարով և գրել․

«Arpi Davoyan մյուս անգամ Կիրանց գալուց մի փոքր շուտ ասեք էլի)) գանք շնորհակալություն հայտնեք Կիրանցն «ազատագրելու» եւ երանելի «խաղաղություն»ը պարգեւելու համար»։

Կամո Սեյրանյանի նոտաներով լողավազանն ու աջաբ սանդալը.

Տեսանյութ

 

Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին։ Այս մաին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը։

Զինադադար կամ դադար չպետք է լինի, Մոսկվան հանդես է գալիս հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին, ասել է ՌԴ նախագահը՝ ամփոփելով Հունգարիայի առաջնորդ Օրբանի հետ բանակցությունների արդյունքները: 

«Կիևի ռեժիմը չի ցանկանանում նույնիսկ մտածել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, քանի որ այդ դեպքում կկորցնի ռազմական դրությունը երկարաձգելու պատրվակը, ստիպված կլինեն ընտրություններ անցկացնել։ Իսկ ընտրություններում հաղթելու շանսերը լեգիտիմությունը կորցրած ուկրաինական ղեկավարության համար մոտ են զրոյի»,- ասել է նա։

Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ֆոտո

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ, Ադրբեջանի և ՉԻՆԱՍՏԱՆԻ միջև ստորագրված «հայտարարությունը»

Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը. Զելենսկի

Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ուժերին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար. Սերգեյ Կոպիրկին

Հաղթանակի օրն Ուկրաինայի կողմից սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ Մեդվեդև

Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զnհվшծ ընկերներիս գերեզմшններին. Սերժ Սարգսյան

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է Բաքու

Հայտնվել է Քրիստոսի երեք աստվածաշնչյան հրաշքների գիտական ​​բացատրությունը

Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում․ Արաղչի