Սամանթա Փաուերը խուսափեց Արցախում տեղի ունեցածն անվանել էթնիկ զտում.
Տեսանյութ
Սամանթա Փաուերը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության և ժողովրդավարական հետընթացի մասին
Տեսանյութ
80,3 %-ը նշել է՝ ՀՀ գործող Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ․ «Գելափ»-ի նոր հարցումը.
Տեսանյութ
ԱՄՆ պետքարտուղարը ուղերձ է փոխանցելու այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին․ Սամանթա Փաուեր.
Տեսանյութ
GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Ինչպե՞ս եք գնահատում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը» թեմայով հարցման արդյունքները՝ անցկացված հուլիսի սկզբին:
Լիովին դրական - 18,3 տոկոս
Ավելի շուտ դրական - 15,5 տոկոս
Ավելի շուտ բացասական - 14,9 տոկոս
Ընդհանրապես բացասական - 32,4 տոկոս
Դժվարանում եմ պատասխանել - 18,9 տոկոս
Այս արդյունքները տարբերվում են մայիսին անցկացված հարցման արդյունքներից՝ դրական պատասխաններն ավելի քիչ են:
Ինչպես է Սոֆի Դևոյանը հրաժարվում ողջագուրվել Աննա Հակոբյանի հետ.
Տեսանյութ
ՈւՂԻՂ.
«Գելլափ»-ի հարցման տվյալները՝ ներքաղաքական խնդիրների և սահմանադրության վերաբերյալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում:
Ամեն ինչ մասին՝ ամենասկզբից. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ, հանցավոր համագործակցության կողմից, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ժամկետով:
Այս որոշման հետ Լեւոն Սարգսյանը չհաշտվեց ու որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ ահա, արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Լեւոն Սարգսյանի պաշտպանի բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Իրավիճակին խառնվեց ՀՀ գլխավոր դատախազը, ու չհամակերպվելով Վերաքննիչ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման հետ՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, ինչը ընդունվել էր վարույթ:
Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 17-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում. մասնավորապես՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը՝ Սուրեն Կորյունի Ղազարյանի մասով, եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, բեկանել։
Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական հետապնդումը, դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
«3. Լեւոն Հրաչյայի Սարգսյանի մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
Լեւոն Հրաչյայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ»։
Ասել է թե՝ Լեւոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ, սակայն գործով՝ վերաքննիչ դատարանում նոր քննություն է սկսվելու»:
Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով, քո «վաչիկ-հրաչիկ» երգ ու պարով, քո` կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ:
Կամ արա, ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ` ի ցույց աշխարհի:
Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի:
Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր:
Անկախ քաղաքական հայացքներից` հեռու մնա մեզնից, թող մեզ մեր ցավի հետ»
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։
Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։