Քաղաքական բանտարկյալի ճակատագիրը որոշվում է քաղաքական մեթոդներով. Տիգրան Աթանեսյան.
Տեսանյութ
«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,-այսօր կառավարությա նիստի ժամանակ ասաց Նիկոլ փաշինյանը՝ քննարկելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու հարցը։
«Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց նա՝ նշելով, որ «Հայաստանի պատմություն»-ը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմություն»-ը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով։
Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմել են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անեն և տեղափոխեն Հայաստան:
Ծնողները հայտարարել էին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբեր մնալ իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն։
Այսօր ակցիային մասնակցում են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի և մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստի ժամանակ առաջարկեց «Հայոց պատմություն» առարկան անվանափոխել «Հայաստանի պատմություն» անվամբ․ «Առաջարկում ենք պատմության ուսուցանումը իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո։
Պատմության ուսուցումը առաջին հերթին պետք է միտված լինի պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը՝ ժամանակակից Հայաստանի,
Հայաստանի Հանրապետության դիրքից։ Սովորեղների համար տեսանելի կներկայացվի պատմությունը՝ ըմբեռնելի դարձնելով պետականության գաղափարը»,-ասաց նախարարը։
Վաշինգթոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։
Այս մասին Բլինքենը հայտնել է X-ում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքը հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:
«Եթե էդ մարդիկ ստեղ ժենգյալով հաց են թխում, եկել են, օգնում են՝ ժենգյալով հաց են թխում, էդ հեչ բան չի ասո՞ւմ»,- 24-ի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նա անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ մեջբերեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի՝ օրերս Երևանում արցախցի կանանց հետ ժենգյալով հաց պատրաստելը: «Գաղտնիք ա, որ չեմ բացում, ժենգյալով հացի արդյունքը հետո կտեսնեք։
ԱՄՆ-ն չի հայտարարում, բայց ամեն ինչ էլ կանի, էդքան թույլ պետություն չի, որ Ադրբեջանի հետ նեյնիմ-նեյնիմ խաղա, ինքը պատժել էլ գիտի, ամեն ինչ էլ գիտի։ Ադրբեջանին կստիպեն խաղաղության պայմանագիր կնքել»,-ասաց Մելքոնյանը։
ՀՀ կառավարությունը ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից», որոնց գերակշիռ մասը էլեկտրամոբիլներ են։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Ավտոմեքենաների ձեռքբերման գնման ընթացակարգերի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Ավանտգարդ» ՍՊԸ-ն։ Ընկերության հետ պայմանագրերը կնքվել է այս տարվա հունիսի 27–ին։
Մեքենաները ձեռք բերելու համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից 1 մլրդ 038 մլն 600 հազար դրամը կհատկացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Մեքենաների մեջ ներառված են ներկայացուցչական 1 ամենագնաց, 6 էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39 էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3 ներկայացուցչական սեդան։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո ր երջանիկ դեմքով չեն ասում՝ Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը…
Սա ուղղակի ցինիզմ է։
Սա խաղաղության պայմանագիր չէ։
Սա կապիտուլյացիա է՝ «безоговорочная капитуляция»:
Ադրբեջանն ի՞նչ ուզում է՝ ստանում է։
Հարց. Արցախն ու 5000 կյանքերն էին խանգարո՞ւմ ձեր երջանիկ ու խաղաղ կյանքին։
Ի՞նչ փաթեթավորման տակ էլ սա ներկայացնեք, դուք Երրորդ Հանրապետության գերեզմանափորերն եք ու ՀՀ-ի ադրբեջանացման հեղինակները։
Ո՞վ էլ ձեզ ծառայել է, ծառայում է կամ կծառայի՝ ադրբեջանցիների կամակատար է։
Իսկ դուք՝ հողատու կոլաբորացիոնիստների ռեժիմ եք։
Ես տեսնելու եմ ձեր անփառունակ անկումը։
Նիկոլիզմի «Կարթագենը կործանվելու» է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստորեն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության իրանական հաստատուն պաշտոնական դիրքորոշումը, որը դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատվամիջոցները։
Այս կարևոր հանգամանքը, կարծում եմ՝ հատուկ է բաց թողնվել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։
Հիմա ամենահետաքրքրականն այն է, թե արդյո՞ք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ նրա բացակայությունը վերջնականապես կպայթեցնի Բաքվում հորինված քարոզչական առասպելը»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում: