Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հյուրընկալվել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, 51-62 շենքեր և 5-25 առանձնատներ, Էմինի փ. 1-9 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 47-49/1 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 1 փողոց 2-50 (զույգ); 2 փողոց 1-22; 5 փողոց 1-37 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզ՝
10։00-13:00 Արալեզ գյուղ մասնակի,
10։00-13:30 Աբովյան գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10։30-12։30 Քարագլուխ և Արենի գյուղեր մասնակի,
Կոտայքի մարզ՝
10։00-11:00 Կարենիս համայնք, Ավետարանի, Հավատքի, Քրիստոնեական Եկեղեցի, «Արտսոն Գրուպ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10։00-15:00 Չարենցավան համայնք՝ 3-րդ թաղամաս 23-27 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-15:00 Բջնի համայնք, «Վիվա-Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Ձորաղբյուր, Արամուս գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
10։00-16:00 Զովաբեր գյուղն ամբողջությամբ,
11։00-16:30 Երանոս բնակավայրերն ամբողջությամբ,
Շիրակի մարզ՝
11:00-17:00 Անիի տարածաշրջանի՝ Անիավան, Անիպեմզա գյուղեր, Գյումրի քաղաք՝ Մ․ Խորենացի փողոց, Հյուսիս-Արևմտյան հատվածի Մարամաշենի խճուղուց մինչև Սախարովի հրապարակի միջակայք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սյունիքի մարզ՝
10:00-11:30 Քաջարան քաղաք՝ Չարենցի փ. 4, 5 շենքեր, Շահումյան փ. 8, 9 շենքեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ ոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով.
«Սիրելիներ,
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։
Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։
Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին և Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաև, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները և դառնալու զորեղ ազգ ու պետություն։
Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, և բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»:
Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը՝ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ, արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն ֆիլմ», ինչպես նաև մի քանի այլ անվանակարգերում՝ ստանալով, ընդհանուր առմամբ, 5 «Օսկար»։
Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 2-ին, Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։
Լոնդոնում ավարտվել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը, որը տևել է մոտ երկու ժամ։ Գագաթնաժողովի մասնակիցները հերթով հեռանում են Լանկասթեր Հաուսից։ Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահՎլադիմիր Զելենսկին կմեկնի Սանդրինգհեմ՝ հանդիպելու թագավոր Չառլզ III-ի հետ։
Ինչպես նշում է BBC-ն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը որակել է որպես «լավ և անկեղծ քննարկում»։
Նրա խոսքով, առաջնորդները քննարկել են Կիևի համար անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ուկրաինային ուժեղ դիրք հաղորդելը և նրան «ամրապնդելու և պաշտպանելու» միջոցներ տրամադրելը։
Ֆոն դեր Լեյենն ասել է.«Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը... մենք պետք է հսկայական քայլ անենք առաջ»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հստակ ծրագիր Եվրամիության կողմից և համաեվրոպական մոտեցում:
«Այժմ մեզ համար չափազանց կարևոր է մեծացնել ծախսերը… կարևոր է նախապատրաստվել վատագույնին», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ կանգնել՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի ներխուժել հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները: Մեր ընդհանուր շահերից է բխում կանխել ապագա պատերազմները»:
Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն X սոցիալական ցանցում թվարկել է երեք հիմնական կետ. առաջինն այն է, որ «Եվրոպայում բոլորը պետք է ավելին անեն» Ուկրաինային աջակցելու համար:
«Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր, և այն պետք է լինի երկարաժամկետ», - գրել է Ռյուտեն՝ հավելելով, որ Եվրոպան «իսկապես ակտիվացել է»։
Ռյուտեն նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ն ուժեղ պահելու համար Եվրոպան կավելացնի պաշտպանական ծախսերը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Bitcoin կրիպտոարժույթի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով՝ գերազանցելով 93,600 դոլարը, վկայում են Binance հարթակի տվյալները:
Նշենք, որ Թրամփը նախաձեռնել է ԱՄՆ կրիպտոարժույթների ռազմավարական պահուստի ստեղծումը: Պահուստը կներառի Bitcoin-ը, Ethereum-ը, XRP, SOL, ADA թոքենները և այլ արժեքավոր արժույթներ։ Համապատասխան հրապարակումն արվել է Truth Social սոցկայքոմ:
Պահուստը կներառի Bitcoin-ը, Ethereum-ը, XRP, SOL, ADA թոքենները և այլ արժեքավոր արժույթներ։ Այս քայլի նպատակն ԱՄՆ-ն կրիպտոարժույթների համաշխարհային կենտրոն դարձնելն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել։
Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի»,-տեսանյութին կից գրել է նա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հյուրընկալվել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում։
Ռուսաստանի ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Դոնչենկոն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ իրենք պատրաստ են լուծել համաշխարհային ժամանակից 1 վայրկյան հանելու խնդիրը։ Առաջին լրատվականը փոխանցում է, որ ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վիտալի Պալչիկովի խոսքով՝ վերջին տարիներին Երկրի պտույտի արագությունը անոմալ կերպով աճում է։ Ենթադրվում է, որ մինչև 2029 թվականը այս երևույթի հետևանքները չեզոքացնելու համար հարկ կլինի հանել մեկ վայրկյան։
Նա նշել է, որ Երկիրը մշտապես փոխում է պտտման արագությունը, և ներկայումս գտնվում է արագացման փուլում։ Գիտնականները դեռևս չունեն հստակ պատասխան, թե ինչն է դրա պատճառը։ Դոնչենկոն նշում է, որ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մոլորակի տաքացումը, սառցադաշտերի հալոցքը և ջրային զանգվածների վերաբաշխումը։
«Սակայն դա, ամենայն հավանականությամբ, հիմնական պատճառը չէ։ Երկիրը տաքանում է, և մոլորակի ներսում ընթանում են ակտիվ պրոցեսներ։ Հավանական է, որ դա կապ չունի մարդկային գործունեության հետևանքով արտանետումների հետ և դժվար թե լուրջ կատակլիզմի նախանշան լինի»,- եզրափակել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ն դարձնել կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոն։
Այդ մասին նա գրել է սոցկայքերում։
«Հանձնարարել եմ սկսել ԱՄՆ կրիպտոարժույթի պահուստի ստեղծման աշխատանքները, որը կներառի XRP, SOL և ADA տոկենները։ Bitcoin-ը և Ethereum-ը կներառվեն ԱՄՆ կրիպտոարժույթների պահուստում»,- գրել է նա։