ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները հնարավոր չեղարկելու պլանները՝ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և ուկրաինական հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու ավելի լայն դիվանագիտական ջանքերի մի մաս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Սպիտակ տունը խնդրել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը՝ մշակել ռուսական կողմի սահմանափակումները թուլացնելու տարբերակներ, ինչպես նաև ներկայացնել սահմանափակումների ցանկ, որոնք կարող են մեղմվել Ուկրաինայի հարցով Մոսկվայի հետ բանակցությունների շրջանակում։
«Գերատեսչությունները ներկայումս մշակում են առաջարկություն՝ վերացնելու սահմանափակումները առանձին ընկերությունների և անհատների համար», - ասվում է հոդվածում:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող են անհապաղ չթուլանալ։ Անհասկանալի է նաև, թե դրա դիմաց ինչ է ընդունակ պահանջել ամերիկյան կողմը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հենց հիմա» հակառուսական պատժամիջոցների վերացման հարցը Վաշինգտոնի օրակարգում չկա։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է նախ ուկրաինական հակամարտության կարգավորմանը ձգտել։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
Հռոմի պապի ինքնազգացողությունը կրկին վատացել է։
Նա ունեցել է սուր շնչառական անբավարարության երկու նոպա, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆրանցիսկոսին կրկին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․
«Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքի մասնակցել տարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ։ Երբ առաջարկում եմ դպրոց նշել կամ որևէ փաստական տվյալ տալ, սովորաբար հրաժարվում են, որպեսզի իրենց երեխաները հետո խնդիր չունենան, որ իրենց ծնողը բողոքել է, ամոթ է։
Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է։ Այս քաղքենի միջավայրը, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխություն է, միայն փչացնում է մեր և ձեր երեխաներին։
Երեխաների օրը լավ կանցնի միայն այն պատճառով, որ միասին են, իրենց ընկերների հետ, իրենց հույզերի ու օրը լցնող զգացողությունների միջավայրում։ Դրա համար ամենևին պետք չէ, որ մի խցիկը դրոնով վերևից նկարի, մեկական խցիկ՝ ամեն անկյունից։ Ճոխությունը էմոցիա չի ավելացնում, ցուցադրականությունը անկեղծության հետ պետք չի շփոթել։
Ձեր երեխաների կողքին եղեք այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան խնդիր ունի ու դպրոցը չի էլ կարողանում ծնողին ներգրավել․ անտարբերությունը ու սեփական երեխաների խնդիրներով զբաղվելու անհավեսությունը չի կարող փոխարինվել տոնական օրերի արտաքին փայլով։
Դե իսկ եթե որևէ դրամահավաք խրախուսվում կամ հրահրվում է հաստատության կողմից, խնդրում եմ անմիջապես գրել ինձ՝ նշելով դպրոցի համարը»։
Կրեմլը աննախադեպ է անվանել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հրապարակային վեճը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ դրանով իսկ առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանելով Սպիտակ տան սկանդալը:
«Զելենսկին շատ առումներով, հնարավոր է, ցույց է տվել դիվանագիտական հմտությունների լիակատար բացակայությունը», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Զելենսկու և Թրամփի միջև լեզվակռիվը ցույց տվեց, թե «որքան դժվար կլինի» կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Եվ ակնհայտ է, որ դա անելը հեշտ չի լինի։ Բացի այդ, իհարկե, շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը ստիպի Զելենսկուն փոխել դիրքորոշումը։ Նա խաղաղություն չի ուզում: Ինչ-որ մեկը պետք է ստիպի Զելենսկուն խաղաղություն ցանկանալ: Եթե դա կարող են անել եվրոպացիները, պատիվ և փառք նրանց», – նշել Է Պեսկովը
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այսօր ընդունել է կոալիցիա կազմած նոր կառավարության երդման արարողությունը։
Ավստրիայի նոր կանցլեր է դարձել Պահպանողական Ժողովրդական կուսակցության (ÖVP) առաջնորդ Քրիստիան Շթոքերը։
Ավելի վաղ Ավստրիայում երեք ցենտրիստական կուսակցություններ հայտարարել էին, որ համաձայնության են եկել նոր կառավարություն ձևավորելու հարցում։
Նշենք, որ կոալիցիայի մաս են կազմել երեք ուժեր՝ Պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և ազատական Neos կուսակցությունը:
Հատկանշական է, որ ավստրիական ռուսամետ աջ պոպուլիստական Ազատության կուսակցությունը հայտնվել է լուսանցքում՝ չնայած ընտրություններում ամենաշատ ձայները հավաքելուն։
Ադրբեջանի դրոշով ավտոմեքենան վարելու դեպքի հետ կապված ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցն ու վարորդը ներկայացվել են ոստիկանության բաժին․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
ԱՄՆ-ը հասկանում է, որ Զելենսկին այսօր պատրաստ չէ խաղաղ բանակցություններին, բայց ժամանակը նրա օգտին չէ: Նման հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։
«Զելենսկին բաց է թողել ԱՄՆ-ն ու Ուկրաինան տնտեսապես մեկ սերունդ առաջ կապելու հնարավորությունը։ Թրամփը պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ Զելենսկու հետ բանակցությունները վերսկսելուն, բայց միայն այն պայմանով, որ նա փոխի իր դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Խաղաղության համար անհրաժեշտ է Զելենսկու հեռացումը և շատ շտապ», - ասել է քաղաքական գործիչը։
Ֆիլիպոն մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը Զելենսկու բանակցային կարողության մասին և կոչ է արել ուկրաինացի քաղաքական գործչին անհապաղ հեռանալ պաշտոնից:
Նրա կարծիքով, առանց Զելենսկու, Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու Եվրոպական կողմնակիցները «կկորցնեն իրենց առաջատարին»:
Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։
Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
Le Figaro-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ինքն ու Սթարմերն առաջարկում են մեկամսյա հրադադար՝ «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում»։
Մակրոնը նշել է, որ հրադադարը կլինի առաջին փուլը, իսկ խաղաղության ապահովման համար զորքերի տեղակայումը կլինի ավելի ուշ։
«Առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական տարածքում եվրոպական զորքեր չեն լինի: Հարցն այն է, թե ինչպես կօգտագործենք այս ժամանակը, որպեսզի փորձենք հասնել հնարավոր հրադադարի՝ բանակցությունների միջոցով, որոնք կտևեն մի քանի շաբաթ, իսկ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո տեղի կունենա զորքերի տեղակայումը»,- ասել է Մակրոնը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղեկացված է Մակրոնի և Սթարմերի նախաձեռնության մասին։ Հարցին, թե գիտի՞ արդյոք այս ծրագրի մասին, Զելենսկին պատասխանել է. «Ես ամեն ինչ գիտեմ»: