Live24
Մայիսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Ֆուտբոլային 9 երկրպագուները ձերբակալել են 72 ժամով, Sputnik Արմենիայի–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։

Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:

Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Եվրոպան պատրաստվում է վատագույնին, իսկ Հայաստանում «հարմարվել» են աղետին՝ չտեսնելով վատագույնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային–քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանը։

«Լոնդոնում կայացել է ԵՄ երկրների արտակարգ գագաթնաժողովը, որը գումարվել է դեպի Վաշինգտոն Զելենսկու խայտառակ այցից հետո։ Երեկվա հանդիպմանը եվրոպական երկրները փորձեցին ընդհանուր ռազմավարություն մշակել արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում։

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին.

 Ի՞նչ պետք է արվի Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար.

Ինչպե՞ս իրականացնել Եվրոպայի վերազինումը` ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Եվրոպացիները քննարկել են Ուկրաինային տնտեսական և ռազմական աջակցությունը շարունակելու տարբերակները։ Ինչ վերաբերում է Եվրոպայի պաշտպանունակության ուժեղացմանը, ապա Եվրահանձնաժողովը մարտի 6-ին այս հարցի վերաբերյալ ծրագիր կառաջարկի Եվրոպական խորհրդին։ Գագաթաժողովից հետո, ԵՄ Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենի և մյուս լիդերների խոսքերը ցույց են տալիս, որ Եվրոպան խուճապի մեջ է։

Նրանց համար չափազանց դժվար է, բայց և կարևոր է կարճաժամկետ հեռանկարում պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը: Սա անհրաժեշտ է Եվրամիության անվտանգության համար, և նրանք պետք իրենց շուրջ առկա ռազմավարական միջավայրում պատրաստվեն վատթարագույնին: Հետևաբար, ձգտելու են ուժեղացնել իրենց պաշտպանությունը՝ հսկայական միջոցներ տնտսությունից կտրելով և դնելով ռազմարդյունաբերության վրա:

Ակնհայտ է, որ Եվրոպան պատրաստվում է հնարավոր պատերազմի: Ռուսաստանը չի շտապում դադարեցնել ռազմական գործողությունները այլ հակառակը՝ պատրաստվում է ապագայի հնարավոր ընդլայնմանը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանը մեծ տեմպերով սպառազինվում է: Թուրքիայի «ռեգիոնալ ախորժակը» նոր է բացվել: Իսրայելը ևս սպառազինվում է, իսկ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակը չի հանդարտվում:

Եվ այս պայմաններում, Հայաստանի խաբեբա կապիտուլյանտները կարծում են, թե իրենց «խաղաղության օրակարգը», «խաղաղության խաչմերուկը» կամ «ԵՄ անդամության մեկնարկը» ինչ-որ մեկի «տանձին» կարող է պետք լինել:

Մեղք է մեր ժողովուրդը, կրկին պետք է խաբվի դատարկ հույսերի մեջ, էլի Նիկոլի անբաշարության կամ դավադրության պատճառով հարվածի տակ ընկնի, էլի տարածքներ կորցնի ու էդպես էլ չհասկանա, որ միակ լուծումը բոլորով մւասին Նիկոլին քշելու և նախորդ իշխանությանը վերադարձնելու մեջ է:

Հասկանում եմ, որ այս անգամ էլ ասված ճշմարտությունը շատերի սրտով չէ, բայց ի՞նչ իմաստ ունի դատարկ հույսեր տալ, թե շուտով իբր նոր «փրկիչ-մեսիա» է գալու: Վերջին շրջանում ստեղծված ցանկացած «նոր ուժի» կափարիչը բարձրացնում ես՝ տակից կամ նոր Սահակաշվիլի է երևում, կամ նոր Զելենսկի, կամ էլ նոր՝ ավելի վատ Նիկոլ...

Մտածեք էլի, էդ ուղեղն ինչի՞ համար են տվել...»,– գրել է նա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ կլինի հրաժարվել պաշտոնից, եթե իր երկրին թույլ տան միանալ ՆԱՏՕ-ին։

Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Լոնդոնում աշխարհի մի շարք ղեկավարների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո Sky News-ի լրագրողը Զելենսկիին հարց է ուղղել՝ արդյոք նա կարող է հրաժարական տալ, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Ես ենթակա եմ փոխանակման ՆԱՏՕ-ի հետ։ Ես ասել եմ, որ կփոխանակեմ (իմ պաշտոնը) ՆԱՏՕ-ին անդամակցության հետ, այդ դեպքում դա կնշանակի, որ ես կատարել եմ իմ առաքելությունը։

ՆԱՏՕ-ն նշանակում է, որ ես կատարել եմ իմ առաքելությունը», – ասել է նա։ Միևնույն ժամանակ Զելենսկին ակնարկել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին։

«Ինձ փոխելը հեշտ չի լինի, որովհետև բավարար չէ միայն ընտրություններ անցկացնել։ Պետք է թույլ չտալ, որ ես մասնակցեմ դրանց, իսկ դա մի քիչ ավելի դժվար կլինի», – ասել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած բանավեճից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը և սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ էին արել, որ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարական տա։

«Ուկրաինայի նախագահը պետք է ընտրվի ոչ թե Լինդսի Գրեհեմի տանը, այլ Ուկրաինայում», – արձագանքելով այդ կոչերին՝ ասել է Զելենսկին՝ առաջարկելով սենատորին Ուկրաինայի քաղաքացիություն տալ, որպեսզի այդ հարցերում «նրա ձայնը կշիռ ունենա»։

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբույան էջում գրում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար։

Սա ասում եմ այն պատճառով, որ իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։

Անում եմ՝ որպես Գ. Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։

Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։

Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշներ վաստակեն։

Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։

Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լոնդոնում հրավիրված գագաթնաժողովից հետո կոչ է արել շտապ վերազինել Եվրոպան:

«Մեզ անհրաժեշտ է վերազինել Եվրոպան: ԵՄ անդամ երկրներին անհրաժեշտ են ավելի շատ բյուջետային հնարավորություններ՝ պաշտպանությունը մեծացնելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է Sky News հեռուստաալիքը:

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ։

Զարիֆը երկրորդ անգամ է հրաժարական տալիս ներկայիս կառավարության կազմում իր պաշտոնավարման ընթացքում. նա առաջին անգամ հայտարարել էր իր մտադրության մասին անցյալ տարվա օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը տասն օր անց, սակայն նախագահն այն ժամանակ չէր բավարարել նրա խնդրանքը։

Ներկայում Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։

«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել Մասուդ Փեզեշքիանին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Զարիֆի հրաժարականի մասին լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանի անդամները կիրակի ճնշող մեծամասնությամբ քվեարկել են էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի օգտին:

Նախարարին իմպիչմենտ հայտարարելու խորհրդարանի որոշման պատճառը Հեմմատիի՝ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունն է, որոնցից հիմնականը «գնաճն ու ֆինանսական անկայունությունն» էին։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում սահմանել մարտական ​​գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդի, ծովի վրա և կտևի մեկ ամիս։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ մորատորիումը առաջարկվում է տարածել նաև էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների վրա։

Մակրոնը նշել է, որ առաջարկը չի վերաբերի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ ճակատային գծի երկարությունը «զուգադրելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորության հետ», ուստի հրադադարի պահպանման ստուգումը նման հատվածում «չափազանց բարդ կլինի»:

Մակրոնը նաև հայտարարել է, որ ակնկալում է երկխոսության վերականգնում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև:

Կիրակի ամերիկյան Firefly Aerospace մասնավոր ընկերությունն իր Blue Ghost տիեզերական մոդուլը բարեհաջող իջեցրել է Լուսնի մակերեսին։ Փոքր մեքենային չափով սարքը վայրէջք է կատարել Լուսնի՝ Երկրին նայող կողմի հյուսիս-արևելյան մասում գտնվող մեծ իջվածքի մոտ՝ «Ճգնաժամի ծով» կոչվող հարթավայրում, հայտնում է  BBC-ն:

Երկու շաբաթվա ընթացքում սարքը հետազոտություններ կանցկացնի՝ օգտագործելով 10 գիտական ​​գործիք:

Մոդուլը հագեցած է արևային մարտկոցներով, որոնք դրա հետազոտական ​​գործիքները սնուցելու են 14 օր: Այնուհետև կսկսվի լուսնային գիշերը, և Երկրի բնական արբանյակի մակերեսի վրա ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 173 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի:

Firefly-ն դարձել է երկրորդ մասնավոր ընկերությունը, որի սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա: Առայժմ Լուսնի վրա վայրէջք են կատարել հինգ երկրների տիեզերանավեր՝ Խորհրդային Միության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, 51-62 շենքեր և 5-25 առանձնատներ, Էմինի փ. 1-9 առանձնատներ, Մամիկոնյանց փ. 47-49/1 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 1 փողոց 2-50 (զույգ); 2 փողոց 1-22; 5 փողոց 1-37 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

10։00-13:00 Արալեզ գյուղ մասնակի,

10։00-13:30 Աբովյան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

10։30-12։30 Քարագլուխ և Արենի գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։00-11:00 Կարենիս համայնք, Ավետարանի, Հավատքի, Քրիստոնեական Եկեղեցի, «Արտսոն Գրուպ» ՍՊԸ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-15:00 Չարենցավան համայնք՝ 3-րդ թաղամաս 23-27 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-15:00 Բջնի համայնք, «Վիվա-Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ձորաղբյուր, Արամուս գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

10։00-16:00 Զովաբեր գյուղն ամբողջությամբ,

11։00-16:30 Երանոս բնակավայրերն ամբողջությամբ,

Շիրակի մարզ՝

11:00-17:00 Անիի տարածաշրջանի՝ Անիավան, Անիպեմզա գյուղեր, Գյումրի քաղաք՝ Մ․ Խորենացի փողոց, Հյուսիս-Արևմտյան հատվածի Մարամաշենի խճուղուց մինչև Սախարովի հրապարակի միջակայք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզ՝

10:00-11:30 Քաջարան քաղաք՝ Չարենցի փ. 4, 5 շենքեր, Շահումյան փ. 8, 9 շենքեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Ֆոտո

Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության, Գազայում հրադադարի և գերիների ազատ արձակման կոչ է արել

Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի Ստամբուլում բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկին. Թրամփ

Ես կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկի

Թրամփը Ռուբիոյի հետ շրջագայության կմեկնի

Հնդկաստանը Պակիստանի մի քանի ինքնաթիռ է խոցել

ԱՄՆ-ի հետ «որոշ հարցերի շուրջ» փոխըմբռնում է ձեռք բերվել․ Իրանի արտգործնախարար

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Երևանում քամի ու սարսափելի փոշի է բարձրացել․ տեսանյութ

Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնում վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր

ՀՀ օդային տարածքում երկար պտտվելուց հետո Շարժա–Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել Թավրիզում

«Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ»․ Հենրիխ Դանիելյան

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Ուժեղ քամու պատճառով Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է արձագանքել Պակիստանի գործողություններին

Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը