Դանիան մտադիր է 12 միլիոն դոլար ծախսել Գերմանիայի հետ սահմանին պատ կառուցելու համար, որն արդեն սկսվել է նախորդ երկուշաբթի: Մեկ ու կես մետրանոց էլեկտրական պաշտպանությամբ ցանկապատը պետք է պաշտպանի դանիացիների ընտանի խոզերին գերմանական վարազներից եւ նրանց տարածած հիվանդություններից:
LiveScience-ը հաղորդում է, որ խոզերի մասին նման հոգատարությունը լիովին արդարացված է. յուրաքանչյուր դանիացուն մեկ խոզ է բաժին ընկնում, իսկ երկիրը խոզի մսի արտահանման շնորհիվ մեծ գումարներ է ստանում:
0Comments