Ռուսաստանը ողջունում է պաշտոնական Երևանի և Բաքվի միջև վերջին շրջանում տարբեր մակարդակներով տեղի ունեցած քաղաքական շփումները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է և որևէ փոփոխություն չի կրել:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը բարեխղճորեն ու որակով է կատարում բանակցային գործընթացում իր ստանձնած միջնորդական դերը:
«Մենք ողջունում ենք քաղաքական շփումները, որոնք վերջին շրջանում Երևանի ու Բաքվի միջև կայացել են տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք կողմերի տված կառուցողական գնահատականները: Մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհ է», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած քաղաքական շփումները
Մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհ է
0Comments