Ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք. Յուրի Խաչատուրով

«Դվին» հյուրանոցում նրան դիմավորել եւ ներս է հրավիրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով քիչ առաջ «Դվին» հյուրանոց է ժամանել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրան դիմավորել եւ ներս է հրավիրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովը զինվորներին առողջություն ու հաղթանակ է մաղթել, սակայն այլ հարցերի չի պատասխանել:

«Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,-ասել է նա:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։