Լավրովը «բարեւել է» խոսափողին

Ծիծաղաշարժ միջադեպ պաշտոնական հանդիպման ժամանակ

Լավրովը՝ Ալժիրի ԱԳ նախարար Աբդելկադեր Մեսահելեմի հետ ունեցած հանդիպման ժամանակ «բարեւել է» խոսափողին, որը ձայնային օպերատորը շատ է մոտեցրել նրան,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սակայն նախարարն իրեն չի կորցնում և հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է բարևում սարքին: Դրանից հետք օպերատորը հեռացնում է խոսափողը: Իրավիճակը շրջապատի մարդկանց մոտ ծիծաղ է առաջացրել: