Բոլիվիայի եւ Մեքսիկայի նախագահները սատարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ հայտնում է AP-ն:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը իր «աջակցությունն» է հայտնել վենեսուելացի ժողովրդին եւ դատապարտել է այն, ինչը նա անվանել է «իմպերիալիստական գրոհ»: «Մեր աջակցությունն եմ հայտնում Վենեսուելայի ժողովրդին եւ Նիկոլաս Մադուրոյին այս որոշիչ ժամերին, երբ իմպերիալիզմի ճանկերը կրկին փորձում են մահացու հարված հասցնել Հարավային Աֆրիկայի ժողովրդավարությանն ու ինքնորոշմանը։ Մենք ԱՄՆ-ի կամակատարը չենք լինի»,- Twitter-ում գրել է նա:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի մամուլի քարտուղարը նույնպես հայտարարել է , որ Մեքսիական կշարունակի Մադուրոյին ճանաչել Վենեսուելայի նախագահ:
Ավելի վաղ Թրամփը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին պաշտոնապես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ էր ճանաչել:
Իսկ Մադուրոն էլ հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
0Comments