Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել արեւմտյան ուղղության «միակ դաշնակցին»՝ նավթի ոլորտում հարկային խուսավարման համար փոխատուցման շուրջ համաձայնությունների բացակայության պատճառով։
«Չպետք է կարծել, թե դա (հարկային խուսավարման համար Մոսկվայից փոխհատուցման բացակայությունը) աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն ընտրի շարժման այդ ուղին եւ արեւմտյան ուղղության միակ դաշնակցի կորուստը, դա նրանց ընտրությունն է: Մենք նրանց հարկադրել չենք կարող»,- հայտարարել է Լուկաշենկոն հունվարի 10-ին Մինսկում կառավարության հետ կայացած խորհրդակցությունում: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»:
0Comments